Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սիլվարդ Ենոքյանի ոսկյա զարդերի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

18.07.2019

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

05.08.2019թ. ժամը 16:00-ին ք.Երևան, Գ.Նժդեհի 19ա շ., 106/1 հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված Սիլվարդ Սաշայի Ենոքյանի անշարժ գույքի բաց դասական եղանակով աճուրդ: Աճուրդն անցկացվում է մեկ ՝ ստորև նշված լոտով:
Լոտ1- Աճուրդի մեկնարկային գինն է 11 160 000 /տասնմեկ միլիոն հարյուր վաթսուն հազար / ՀՀ դրամ:
Լոտի նկարագիրը Աճուրդի է ներկայացվում անշարժ գույք՝ ՀՀ, Արմավիրի մարզ, Գեղակերտ համայնք, Հ.Այվազովսկու փող., թիվ 8 գտնվող հասցեում: Շինության ընդհանուր մակերեսը՝ բնակելի տուն՝ 440,3 քմ, թոնրատուն՝ 14,9 քմ, շինությունը բաղկացած է 1-ին հարկից, կիսանկուղից, 2-րդ հարկից և ձեղնահարկից, շինության հիմքը՝ երկաթ –բետոն, շինության պատերը՝ քար, հարկի բարձրությունը՝ մոտ 2,35-2,95 մ, կառուցման տարեթիվը՝ 1990-ական թվականների սկիզբ, միջհարկային ծածկը՝ երկաթ-բետոն, շինության տանիքը՝ մետաղյա, հատակը՝ ցեմենտավազային երեսսվաղ, մամլված թեփատախտակ, պատերը՝ ներկանյութ, առաստաղը՝ ներկանյութ, սանգանգույցը, լոգարանը՝ միասին, առանց հարդարանքի: Ընդհանուր առմամբ բնակելի տան ներքին հարդարանքը գտնվում է վատ վիճակում:
Հողամասի տվյալներ՝ նպատակային նշանակություն՝ բնակավայրերի, գործառնական նշանակություն՝ բնակելի կառուցապատման, հողամասի չափը՝ 890 քմ, իրավունքի տեսակը՝ սեփականություն:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացնել ա/Ֆիզակական անձի դեպքում՝ անձնագրի բնօրինակ և անձնագրի պատճենը, բ/իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցման վկայականի բնօրինակը և պատճենը, աճուրդին մասնակցող անձի լիազորագրի բնօրինակը, անձնագիրը և անձնագրի պատճենը, ինչպես նաև կանխավճարի և մասնակցության վճարի վճարումը հաստատող անդորրագրերը: Կանխավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5 տոկոսը, իսկ աճուրդի մասնակցության վճարը՝ տվյալ լոտի մեկնարկային գնի 1 տոկոսը: Աճուրդի մասնակցության վճարը չի վերադարձվում: Կանխավճարը և մասնակցության վճարը վճարվում են <<Արդշինբանկ>> ՓԲԸ 2473604947410000 պարտապանի անվամբ բացված սնանկության հատուկ հաշվեհամարին :
Աճուրդին մասնակցել ցանկացողները, ներառյալ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում տվյալ լոտի համար առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, ով պարտավոր է աճուրդին հաջորդող 10 օրվա ընթացքում վճարել լոտի արժեքն ամբողջությամբ՝ կանխավճարի հաշվանցմամբ: Հակառակ դեպքում կանխավճարը չի վերադարձվում: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և պատճենը ստանալու, ինչպես նաև աճուրդի դրված գույքն ուսումնասիրելու համար ցանկացողները կարող են այցելել ք.Երևան, Գարեգին Նժդեհի 19 ա շենք 106/1 հասցե կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանին 094 98 97 87 հեռախոսահամարով՝ աճուրդի անցկացման օրվան նախորդող 10 օրվա ընթացքում, ներառյալ աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00-ն:



Հասցե` ք. ԵՐևան, Գ. Նժդեհի 19շ., 104

Հեռ..` +374 94 989787

Էլ. փոստ`