Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Սամվել Ավագյան և Որդիներ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 01217163) պարտավորությունների կատարման ապահովման միջոց հանդիսացող գույքի դասական եղանակով կրկնաճուրդի մասին

18.07.2019

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Արման Միքաելյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5շ., թիվ 311 սենյակում 2019 թվականի հուլիսի 02-ին ժամը 15.30-ին հայտարարված «Սամվել Ավագյան և Որդիներ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 01217163, հասցե՝ ք. Սևան, Գրիբոյեդով փող., 9-րդ շ., բն.23) պարտավորությունների կատարման ապահովման միջոց հանդիսացող, «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ում (նախկինում՝ Անելիք Բանկ ՓԲԸ) գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդը կայացել է մասնակի: Մասնավորապես աճուրդում վաճառվել են թիվ 3(երեք) և թիվ 7(յոթ) լոտերը: Մնացած մասով չի կայացել պատշաճ հայտ չներկայացնելու և գնորդներ չլինելու պատճառով:
Թիվ 5(հինգ) լոտի՝ ՀՀ, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Անդրանիկի փողոց 1 կրպակաշար 1/5 հասցեում գտնվող կրպակի հրապարակային սակարկություններով իրացումը, համաձայն դատարանի որոշման, ընդհատվել է:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ 2019 թվականի օգոստոսի 02-ին ժամը 15.30-ին, ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5շ., թիվ 311 սենյակում կանցկացվի «Սամվել Ավագյան և Որդիներ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 01217163, հասցե՝ ք. Սևան, Գրիբոյեդով փող., 9-րդ շ., բն.23) պարտավորությունների կատարման ապահովման միջոց հանդիսացող, «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ում (նախկինում՝ Անելիք Բանկ ՓԲԸ) գրավադրված գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդ:

Գույքը աճուրդի է ներկայացվում առանձնացված լոտերով, այն է`

Լոտ 4. ՀՀ Երևան, Մալաթիա-Սեբաստիա Անդրանիկի փողոց 1 կրպակաշար 1/3 հասցեում գտնվող անշարժ գույքը, շենքի մակերեսը կազմում է 13,06 քառ/մ (գրանցված իրավունքի տեսակը՝ սեփականություն), հողամասի մակերեսը՝ 0,0162 հա (գրանցված իրավունքի տեսակը՝ վարձակալություն): Սեփ.վկ. թիվ 24012014-01-0159 տրված 24.01.2014թ.: Աճուրդին ներկայացվող կրպակի մեկնարկային գինը կազմում է 2.886.840 (երկու միլիոն ութ հարյուր ութսունվեց հազար ութ հարյուր քառասուն) ՀՀ դրամ:
Լոտ 6. ՀՀ, ք.Երևան, Շենգավիթ Աէրացիա փողոց 1/1 շենք, թիվ 9 հասցեում գտնվող բնակարանը: Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 71,6 ք/մ (սեփ.վկ. թիվ 15032013-01-2076 տրված 15.03.2013թ.): Աճուրդին ներկայացվող բնակելի տան մեկնարկային գինը կազմում է 9.221.850 (ինը միլիոն երկու հարյուր քսանմեկ հազար ութ հարյուր հիսուն) ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարեն կանխիկ կամ փոխանցումով «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ «Սեբաստիա» մ/ճ պարտապանի անվամբ բացված սնանկության հատուկ հաշվին՝ հ/հ 1150018820300315, մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարությունից հետո՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանի Կենտրոնական նստավայր (հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2): Աճուրդի հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից: Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ կառավարչից: Լոտերը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարիչ Արման Միքաելյանին:

Հասցե` ք. Երևան, Բաբաջանյան 91շ., բն.4

Հեռ..` +374 99 507450

Էլ. փոստ`