Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վազգեն Բաբկենի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքը հրապարակային սակարկությունով վաճառելու մասին

18.07.2019

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Սուսաննա Ասլանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
աճուրդ-վաճառքի կազմակերպման և անցկացման
2019 թվականի օգոստոսի 01-ին, ժամը 13.00-ին, ք. Վանաձոր, Վարդանանց 17 հասցեում, Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 27.02.2019 թվականի թիվ ՇԴ/0054/04/18 վճռով սնանկ ճանաչված Վազգեն Բաբկենի Սարգսյանի սնանկության գործով կառավարիչ Սուսաննա Ասլանյանի կողմից կանցկացվի Վազգեն Բաբկենի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի՝ ERAZ 762V մակնիշի 45 SO 267 պետհամարանիշի ավտոմեքենայի աճուրդ-վաճառքը՝ բաց դասական եղանակով ՝ 1(մեկ) լոտով:
Լոտ-1՝ ERAZ 762V մակնիշի 45 SO 267 պետհամարանիշի ավտոմեքենա, հաշվառման վկայագիրը՝ KG865372, ՏՄ տեսակը՝ բեռնաուղևորական, թափքի տեսակը՝ ֆուրգոն, գույնը՝ երկնագույն, թողարկման տարեթիվը՝ 1990, թափքի համարը՝ 2074440, շարժիչի հզորությունը (ԿՎՏ/ՁՈւ)՝ 70/95:
Գույքի մեկնարկային գինը կազմում է՝ 220.000 (երկու հարյուր քսան հազար) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն. ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իրավաբանական անձանց և ԱՁ-ի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները և աճուրդի նախավճարի վճարումը հավաստող անդորրագիրը: Աճուրդի նախավճարը կազմում է լոտի գնի 5 %-ը: Աճուրդի նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով «Արարատբանկ» ԲԲԸ սնանկության գործով պարտապանի հատուկ հաշվին 1510035898444600 մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16.00-ը: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16.00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Գյումրի, Անկախության հր. 7 հասցեում: Հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթողը պետք է կատարի գույքի վաճառքի /այդ թվում հնարավոր վտարման/ հետ կապված ծախսերը, գրանցման, ինչպես նաև, առուվաճառքի պայմանագրի կնքման և դրանից ծագող իրավունքների գրանցման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը: Գնորդին է փոխանցվում օտարման պահի դրությամբ գույքի չմարված գույքահարկը, հողի հարկը:
Լոտն ուսումնասիրելու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրերի ընթացքում ժ.9.00- 16.00-ը կարող են դիմել սնանկության գործով կառավարչին՝ ք. Վանաձոր, Վարդանանց 17, հեռ. 091344380:
Սնանկության գործով կառավարիչ՝ Ս. Ասլանյան

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք.Վանաձոր Չերնիշևսկի 3

Հեռ..` +374 91 344380

Էլ. փոստ`