Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Տաշիրի համայնքապետարանը հայտարարում է Տաշիրի համայնքային սեփականությանը պատկանող գյուղատնտեսական և բնակավայրերի նշանակության հողամասերը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու բաց մրցույթ:

18.07.2019

Հայտատու` Տաշիրի համայնքապետարան
հրապարակային սակարկությունների մասին 5-րդ հոդված

ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականությանը պատկանող գյուղատնտեսական և բնակավայրերի նշանակության հողամասերը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու բաց մրցույթ: Մրցույթը տեղի կունենա 2019 թվականի օգոստոսի 19-ին` ժամը 11:30, Տաշիրի համայնքապետարանում` Վ. Սարգսյան 94 հասցեում:
Մրցույթի են դրվում հետևյալ լոտերը`
Լոտ 1. ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր, 14-րդ թաղամաս, Երևանյան փողոց, թիվ 377/3 ,
06-008-0277-0044 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նշանակության այլ 1.51606 հա հողամասը, 10 տարի ժամկետով, 33700 ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Լոտ 2.ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, գյուղ Մեդովկա 06-072-0221-0004 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 1-ին կարգի 4.45 հա վարելահող, 10 տարի ժամկետով, 54850 ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Լոտ 3. ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, գյուղ Սարատովկա 06-099-0219-0118 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության այլ 6.89765հա հողամասը, 25 տարի ժամկետով, 6350 ՀՀ դրամ մեկնարկային գնով
Հողամասի նկատմամբ սահմանափակումներ չկան, նրա օգտագործումը սերվիտուտ չի առաջացնում, այն հարում է հաղորդակցության ուղիներին:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
ա/ հայտ,
բ/ մրցույթի մասնակցության համար սահմանված 1000 ՀՀ դրամի չափով վճարի անդորրագիր,
գ/ անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթերը:
Մրցույթին մասնակցելու հայտերի ընդունումը դադարեցվում է 2019 թվականի օգոստոսի 16-ին` ժամը 18:00-ին:
Մրցույթի անցկացման օրը վճարվում է նախավճար հողամասի մեկնարկային գնի 5 % չափով:
Մրցույթում հաղթող է ճանաչվում հանձնաժողովի եզրակացությամբ լավագույն պայմաններ առաջարկած մասնակիցը: Մրցույթում առաջարկված հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է Տաշիր համայնքի բնակչին կամ Տաշիր համայնքում գրանցված իրավաբանական անձին:
Մրցույթի կանոնակարգին մասնակիցները կարող են ծանոթանալ ամեն օր` ժամը 9:00–18:00 ընկած ժամանակահատվածում Տաշիրի համայնքապետարանի ճարտարապետության, գյուղատնտեսության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնում:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Տաշիրի համայնքապետարան (0254) 2-21-68, 2-34-06 հեռախոսահամարներով:

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք.Տաշիր,փողոց Վ.Սարգսյան, թիվ 94

Հեռ..` 0254-22168, 0254-23406

Էլ. փոստ`