Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/15361/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

18.07.2019

Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/15361/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր


Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Երիցյանս, քննության առնելով, ըստ հայցի <<Գլոբալ Կրեդիտ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի (այսուհետ՝ նաև Ընկերություն) ընդդեմ Արթուր Տիգրանի Պետրոսյանի (այսուհետ նաև` Պատասխանող)` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը,
ՊԱՐԶԵՑԻ

Դիմելով դատարան` Ընկերությունը հայտնել է, որ կողմերի միջև 31.05.2016 թվականին կնքված թիվ CV16-01924 վարկային պայմանագրի հիման վրա վերջինիս տրամադրվել է 65.000 ՀՀ դրամ վարկ, 24 տոկոս դրույքաչափով մինչև 12.05.2017 թվականը մարման վերջնական ժամկետով:
Պատասխանողը պայմանագրային պարտավորությունները պատշաճ չի կատարել և վերջինիս պարտքն Ընկերության նկատմամբ 16.05.2019 թվականի դրությամբ կազմում է 49.073,1 ՀՀ դրամ:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Վարկային պայմանագրի 2.1.1-րդ կետով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 347-րդ, 369-րդ, 408-րդ, 881-րդ, 887-րդ հոդվածները, ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ, 120-րդ և 121-րդ հոդվածները, պահանջել է Արթուր Տիգրանի Պետրոսյանից բռնագանձել 49.073,1 ՀՀ դրամ, Պատասխանողի կողմից մինչև 16.05.2019 թվականին մինչև պարտավորության ամբողջական մարումը ժամկետանց վարկի մնացորդի՝ 11.390 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկել և բռնագանձել ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանած տարեկան կտրվածքով հաշվարկային դրույքաչափի կրկնապատիկի չափով տոկոսներ, 16.05.2019 թվականից ժամկետանց վարկի մնացորդի՝ 11.390 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկել և բռնագանձել օրական 0.3 տոկոս տույժ, սկսած 16.05.2019 թվականից վարկի ժամկետանց տոկոսագումարի` 344,90 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկել և բռնագանձել օրական 0.5 տոկոս տույժ, ինչպես նաև 1500 ՀՀ դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
Հայցադիմումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մուտքագրվել է 22.05.2019 թվականին և կազմվել թիվ ԵԴ/15361/02/19 քաղաքացիական գործը:
Քաղաքացիական գործը դատական կազմին հանձնվել է 27.05.2019 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 06.06.2019 թվականի որոշմամբ <<Գլոբալ Կրեդիտ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Արթուր Տիգրանի Պետրոսյանի` գումարի բռնագանձման մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի` 06.06.2019 թվականի <<Հայցադիմումը վարույթ ընդունելու>> մասին որոշումը Արթուր Տիգրանի Պետրոսյանի կողմից ստացվել է 21.06.2019 թվականին:
Պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի համաձայն` դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, եթե ներկայացվել է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե առկա է գործին մասնակցող բոլոր անձանց միջև կնքված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ գրավոր համաձայնություն, և հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետում գործին մասնակցող որևէ անձ չի առարկել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու դեմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, որում նշվում են դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքով եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է սույն օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված, իսկ դատարանի կողմից այդ ժամկետը երկարաձգվելու դեպքում` երկարաձգված ժամկետն ավարտվելու օրվանից մեկամսյա ժամկետում:
Դատարանը, արձանագրելով, որ պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, լրացել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետը, գտնում է, որ գործը պետք է քննել պարզեցված վարույթի կարգով:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ, 199-րդ, 200-րդ, 296-298-րդ և 300-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑԻ

Թիվ ԵԴ/15361/02/19 քաղաքացիական գործն, ըստ հայցի <<Գլոբալ Կրեդիտ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Արթուր Տիգրանի Պետրոսյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, քննել պարզեցված վարույթի կարգով:
Թիվ ԵԴ/15361/02/19 քաղաքացիական գործով վճիռը հրապարակել 02.09.2019 թվականին Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական կայքում (www.court.am) տեղադրելու և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի գրասենյակ հանձնելու միջոցով (հասցե` քաղաք Երևան, Նազարբեկյան թաղամաս 40):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:

ԴԱՏԱՎՈՐ Ս. ԵՐԻՑՅԱՆ

Հասցե` ՀՀ,ք. Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 330520

Էլ. փոստ`