Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱԴԴ/0342/02/12 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

18.07.2019

Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Ռուզաննա Աշոտի Մանուկյանին
---------------------------------------------
/հասցե՝ ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 8 շենք, բն. 22/


ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
/ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ/

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.06.2019 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել հայցվորի կողմից ներկայացված նոր երևան եկած հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքը ՀՀ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱԴԴ/0342/02/12 քաղաքացիական գործով /ըստ հայցի Էդվարդ Եթիմյանի /Ներսիսյանի/ ընդդեմ Ռուզաննա Մանուկյանի և Անդրանիկ Նունուշյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին/ 12.02.2013 թվականի վճռի դեմ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հայտնի՝ «ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 8 շենք, բն. 22» հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ծրարի վրա՝ «տեղափոխված» նշումով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-441-823 (333):


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 44-84-08 /333, 335/

Էլ. փոստ`