Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ3/0107/02/19 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման և վճռի հրապարակման օրվա վերաբերյալ դատական

19.07.2019

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանի Ստեփանավանի նստավայր
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
 ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Սուրբ Վարդանի 53 (0256) 2-31-66
ԼԴ3/0107/02/19
19 հուլիսի 2019 թ.

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Պատասխանող՝ Լուսինե Կարենի Պապոյանին
/ՀՀ ԼՄ ք. Ստեփանավան, Բաղրամյան 122/17/

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ 26.04.2019 թվականին որոշմամբ վարույթ է ընդունվել <<ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ>> ՓԲ ընկերության ընդդեմ Սվետլանա Ալեքսանդրի Բասենցյանի, Լուսինե Կարենի Պապոյանի և Վալերի Վանոյի Չալաբյանի ՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Լուսինե Կարենի Պապոյանին հասցեագրված փոստային ծրարը վերադարձվել է դատարան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածով նախատեսված կարգով՝ սույնով ծանուցվում եք այն մասին, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» 06.05.2019 թվականի որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերը դեպոնացված են Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանավանի նստավայրում՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Միաժամանակ ծանուցվում եք, որ 18.07.2019 թվականին դատարանը որոշել է թիվ ԼԴ3/0107/02/19 քաղաքացիական գործն՝ ըստ հայցի «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» փակ բաժնետիրական ընդդեմ Լուսինե Կարենի Պապոյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, քննել պարզեցված վարույթի կարգով և գործի քննության արդյունքներով կայացվող եզրափակիչ դատական ակտը հրապարակել 2019 թվականի օգոստոսի 13-ին դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով: Դատարանի «Գործը պարզեցված վարույթի կարգով քննելու և եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր նշանակելու մասին» 18.07.2019 թվականի որոշումը ևս դեպոնացված է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանավանի նստավայրում՝ դրան ծանոթանալու նպատակով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի համաձայն՝ 1. Պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից՝ դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն՝ 1. Գործին մասնակցող անձանց նյութաիրավական պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը և դրանք հիմնավորող ապացույցները, ինչպես նաև միջնորդությունները պետք է ներկայացվեն գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել դատարանի որոշմամբ:
Ծանոթություն. սույն հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո 15-րդ օրը համապատասխան դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված:

Դատավորի օգնական՝ Հ. Ավետիսյան

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Սուրբ Վարդանի 53

Հեռ..` +374 (0256) 23166

Էլ. փոստ`