Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ֆլորես» ԱՏ ՍՊԸ-ի կողմից կազմակերպված աճուրդի մասին հրապարակային ծանուցում

19.07.2019

Հայտատու` «Ֆլորես» Աճուրդի Տուն» ՍՊԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Նշված հասցեում 05.08.2019թ.-ից տեղի կունենա «Ֆլորես» ԱՏ ՍՊԸ կողմից կազմակերպած, «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ՈւՎԿ ՓԲԸ օտարման իրավունքով պատկանող հետևյալ լոտի բաց աճուրդը.
- ՀՀ, ք.Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ոսկանյան փողոց, թիվ 99 հասցեում գտնվող 177.25 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 6.1 ք.մ. մակերեսով լողավազան և 0.040102 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 32500000 ՀՀ դրամ:
Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 05.08.2019թ.-ին, 06.08.2019թ.-ին և 07.08.2019թ.-ին ժ.12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 30.12.2019թ.: Սահմանափակումներ՝ գույքը գրավադրված է: Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել ներքոնշյալ թերթում տրված ծանուցման մեջ նշված փաստաթղթերը և կազմակերպչի կողմից տրված, համապատասխան գույքի մեկնարկային գնի 1%-ի չափով նախավճարի մուծումը հաստատող վկայականը: Նախավճարը պետք է վճարվի կազմակերպչի դրամարկղ կամ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում 1570005285290100 հաշվեհամարին կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին՝ ծանուցման հրապարակման օրվանից մինչ յուրաքանչյուր փուլին նախորդող աշխատանքային օրվա ժ. 16:00-ն: Մանրամասն տես «Իրատես» թերթի 19-22.07.2019թ., N 51 (972), էջ 13:

Հասցե` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31

Հեռ..` +37411564513

Էլ. փոստ`