Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍԴ/0445/02/19քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցում

22.07.2019

Հայտատու` Սյունիք մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՍԴ/0445/02/19 քաղ. գործով պատասխանող
Ռոբերտ Արամայիսի Միքայելյանին
Սյունիքի մարզ, ք. Կապան, Ձորքի թաղ. , շ.9, բն. 19


Դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի □Արդշինբանկ□ ՓԲ ընկերության ընդդեմ Ռոբերտ Արամայիսի Միքայելյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին :
Թիվ ՍԴ/0445/02/19 քաղաքացիական գործով վճիռը կհրապարակվի դատական իշխանության պաշտոնական կայքի` □Դատալեքս□ դատական տեղեկատվական համակարգի միջոցով 2019 թվականին սեպտեմբերի 17-ին:

Միաժամանակ Ձեզ պարզաբանվում է որ ՀՀ քաղաքացիական դատավարության օր.-ի 299-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձանց նյութաիրավական պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը և դրանք հիմնավորող ապացույցները, ինչպես նաև միջնորդությունները պետք է ներկայացվեն գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել դատարանի որոշմամբ:
2.Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել նույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում:
3. Նույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետների խախտմամբ վկայակոչված փաստերը հաշվի չեն առնվում, իսկ դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք վկայակոչողը (ներկայացնողը) հիմնավորում է սահմանված ժամկետում տվյալ փաստը վկայակոչելու, դատավարական փաստաթուղթը կամ ապացույցը ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:
4. Գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումը կայացվելու պահից հայցի առարկան կամ հիմքը փոփոխել չի թույլատրվում:
Միաժամանակ Ձեզ ծանուցվում է, որ գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին որոշումը դեպոնացված է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում /հասցեն` ՀՀ Սյունիքի մարզ, ք .Կաապան, Մ. Ստեփանյան 3/2/` ծանոթանալու նպատակով:
Քաղաքացիական գործին վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www. datalex.am դատական տեղեկատվական կայքից:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ ք. Կապան Մ.Ստեփանյան 3/2

Հեռ..` +374 285 52266

Էլ. փոստ`