Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ագա Ֆուրնիտուր» ՍՊԸ սնանկության գործով գույքերի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին

23.07.2019

Հայտատու` «Ագա Ֆուրնիտուր» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

17.07.2019թ.-ին ժամը 14:00 ք. Երևան, Արշակունյաց պողոտա թիվ 5 311 սենյակ հասցեում թիվ ԵԴ/0233/04/18 սնանկության գործով պարտապան ՙԱգա Ֆուրնիտուր՚ ՍՊԸ պարտավորությունների կատարման ապահովման միջոց հանդիսացող ՙՅունիբանկ՚ ԲԲԸ գրավադրված երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի հրապարակային սակարկություններով վաճառք աճուրդը կայացել է մասնակի, վաճառվել է ԼՈՏ 2-ը: 15.08.2019թ.-ին ժամը 14:45 ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 311 սենյակ հասցեում կանցկացվի թիվ ԵԴ/0233/04/18 սնանկության գործով պարտապան ՙԱգա Ֆուրնիտուր՚ ՍՊԸ պարտավորությունների կատարման ապահովման միջոց հանդիսացող ՙՅունիբանկ՚ ԲԲԸ գրավադրված երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի հրապարակային սակարկություններով վաճառք /աճուրդ/, բաց դասական եղանակով՝ 2 /երկու/ լոտով. ԼՈՏ 3. ՀՀ Արարատի մարզ, գյուղ Արգավանդ Կենտրոնական 4 փողոց թիվ 32/5 հասցեում տնվող անշարժ գույք՝ հողամաս գտնվում է ՀՀ Արարատի մարզի Արգավանդ համայնքում,ընդհանուր մակերեսը՝ 500 քմ, հողամասի հարթությունը՝ անհարթ, նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդհանուր օգտագործման և այլ արտադրական, օգտագործման նպատակը՝ արդյունաբերական օբյեկտների, ընդհանուր վիճակը՝ անհարթ և անբարեկարգ: Հանդիսանում է ՙՅունիբանկ՚ ԲԲԸ գրավի առարկա: Գույքի առուվաճառքի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու է գնորդի միջոցներով և հաշվին: Գույքի մեկնարկային գինը՝ 2.716.728 ՀՀ դրամ: ԼՈՏ 4. ՀՀ Արարատի մարզ, գյուղ Արգավանդ Կենտրոնական 4 փողոց թիվ 13/8 հասցեում գտնվող անշարժ գույք՝ հողամաս գտնվում է ՀՀ Արարատի մարզի Արգավանդ համայնքում,ընդհանուր մակերեսը՝ 500 քմ, հողամասի հարթությունը՝ անհարթ, նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդհանուր օգտագործման և այլ արտադրական, օգտագործման նպատակը՝ արդյունաբերական օբյեկտների, ընդհանուր վիճակը՝ անհարթ և անբարեկարգ: Հանդիսանում է ՙՅունիբանկ՚ ԲԲԸ գրավի առարկա: Գույքի առուվաճառքի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու է գնորդի միջոցներով և հաշվին: Գույքի մեկնարկային գինը՝ 2.716.728 ՀՀ դրամ: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն. -ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները. -աճուրդի մասնակցության նախավճարի վճարումը հավաստող փաստաթուղթ /անդորրագիր/: Աճուրդի մասնակցության նախավճարը կազմում է համապատասխան լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ %-ը: Աճուրդի մասնակցության նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվի ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՙՄյասնիկյան՚ մասնաճյուղում բացված թիվ 16044056132419 սնանկության գործով հատուկ հաշվեհամարին, աճուրդին նախորդող 5 /հինգ/ օրվա ընթացքում մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00: Աճուրդի մասնակցության հայտերը կարող են ներկայացվել ՀՀ Սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման կարգի և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյանին /հեռ. 091245588/:ՙԱգա Ֆուրնիտուր՚ ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ՝ Ալեքսանդր Կարակելյան

Հասցե` Ք. Երևան, Դ. Մալյան նրբ. 3-55

Հեռ..` +37491245588

Էլ. փոստ`