Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՙՄոնոլիտ՚ ՓԲԸ սնանկության գործով գույքերի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին

23.07.2019

Հայտատու` ՙՄոնոլիտ՚ ՓԲԸ սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյան
ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենք 76-րդ հոդված

17.07.2019թ.-ին ժամը 13:45 ք. Երևան, Արշակունյաց պողոտա թիվ 5 շենք 311 սենյակ հասցեում նշանակված թիվ ԵԱՔԴ/0323/04/16 սնանկության գործով պարտապան ՙՄոնոլիտ՚ ՓԲԸ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հրապարակային սակարկություններով վաճառք աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: 15.08.2019թ.-ին ժամը 14:30 ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 311 սենյակ հասցեում կանցկացվի թիվ ԵԱՔԴ/0323/04/16 սնանկության գործով պարտապան ՙՄոնոլիտ՚ ՓԲԸ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վաճառք հրապարակային սակարկություններով վաճառք կրկնաճուրդ, բաց դասական եղանակով՝ 1 /մեկ/ լոտով. ԼՈՏ 1. ք. Երևան, Աջափնյակ համայնք, Նորաշեն 16 թաղամաս 36 շենք հարող տարածք հասցեում գտնվող անշարժ գույք /սեփականության վկայական՝ 1118748/, նպատակային նշանակությունը՝ բնակելի, օգտագործման նպատակը՝ տարածք, իրավունքի տեսակը՝ սեփականություն, ընդհանուր մակերեսը 220,8 քմ, հարկայնությունը 16/1, տարածքի ներքին հարդարանքը գտնվում է վատ վիճակում,հատակը՝ բետոնյա, սանհանգույցը գտնվում է վատ վիճակում, դռները և պատուհանները գտնվում են վատ վիճակում, մուտքի դուռը՝ երկաթյա: Գույքի աճուրդի մեկնարկային գինը՝ 9.455.742 ՀՀ դրամ: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն. -ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները. -աճուրդի մասնակցության նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր /անդորրագրեր/: Աճուրդի մասնակցության նախավճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ % -ը: Աճուրդի մասնակցության նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվի ՙՎՏԲ-Հայաստան բանկ՚ ՓԲԸ ՙՄյասնիկյան՚ մասնաճյուղում բացված թիվ 16044056132418 սնանկության գործով հատուկ հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող 5 /հինգ/ օրվա ընթացքում մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00: Աճուրդի մասնակցության հայտերը կարող են ներկայացվել ՀՀ Սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման կարգի և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյանին /հեռ. 091245588/:ՙՄոնոլիտ՚ ՓԲԸ սնանկության գործով կառավարիչ՝ Ալեքսանդր Կարակելյան

Հասցե` Ք. Երևան, Դ. Մալյան նրբ. 3-55

Հեռ..` +37491245588

Էլ. փոստ`