Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ալավերդու համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության իրավունքի մրցույթի մասին

23.07.2019

Հայտատու` Ալավերդու համայնքապետարան
ՙՀրապարակային սակարկությունների մասին՚ ՀՀ օրենքի 21-րդ հոդված

ՀՀ Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանում ‹‹22›› օգոստոսի 2019թ. ժամը 12:00-ին տեղի կունենա համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության իրավունքի մրցույթ՝ 1 լոտով:

Լոտ 1. Համայնք Ալավերդի, Հաղպատ գյուղի վարչական տարածքում գտնվող, (ծածկագիր՝ 06-060-0232-0027) 0.518 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության խոտհարք, 20000 դրամ վարձակալության տարեկան մեկնարկային վճարով:


Վարձակալության իրավունքի մրցույթի մասնակցության վճարը սահմանված է 15000 դրամ, քայլի չափը` մեկնարկային գնի 5%:
Հողամասի նկատմամբ սահմանափակումներ չկան:
Հողամասի հարևանությամբ գոյություն ունեն ավտոճանապարհներ, ջրատարներ, կոյուղիներ, էլեկտրահաղորդման գծեր և գազատարներ:
Հայտերի ընդունումը դադարում է ‹‹19›› օգոստոսի 2019թ.:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Ալավերդու համայնքապետարան, հեռ.` /0253/2-41-00:

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, Ալավերդի համայնք, քաղաք Ալավերդի, Զորավար Անդրանիկ 8/1

Հեռ..` /0253/-2-41-00

Էլ. փոստ`