Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հակոբ Օհանյանին սեփականության իրավունքով պատկանող, վերջինիս կողմից վարկավորման նպատակով գրավադրված, ինչպես նաև ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող շարժական և անշարժ գույքերի աճուրդ-վաճառքի մասին

23.07.2019

Հայտատու` Հակոբ Օհանյանի սնանկության գործով կառավարիչ Արմենակ Ադամյան
ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 76--րդ հոդված

Աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
Հայտնում եմ, որ 2019թ-ի հուլիսի 18-ին, ժամը 12:30-ին հայտարարված աճուրդ վաճառքը կայացավ ԼՈՏ 1-ի, ԼՈՏ 2-ի, ԼՈՏ 3-ի, ԼՈՏ 4-ի, ԼՈՏ 5-ի, ԼՈՏ 6-ի և ԼՈՏ 7-ի մասերով:
Համաձայն ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 06.08.2018թ.-ի ԱՐԱԴ/0030/04/16 որոշան, հիմք ընդունելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 4-րդ կետը և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքը, 2019թ-ի օգոստոսի 13-ին, ժամը 14:00-ին ՀՀ Սնանկության դատարանի շենքում (ք.Երևան, Օտյան 53/2), հայտարարվում է Հակոբ Օհանյանին սեփականության իրավունքով պատկանող, վերջինիս կողմից վարկավորման նպատակով գրավադրված, ինչպես նաև ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող հետևյալ շարժական և անշարժ գույքերի աճուրդ-վաճառք, ընդամենը՝ 7.493.316 /յոթ միլիոն չորս հարյուր իննսուներեք հազար երեք հարյուր տասնվեց/ ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Գույքերը հետևյալն են՝
1. Գրավադրված 1996թ.-ի թողարկման BMW 5201 մակնիշի տրանսպորտային միջոցը /հիմքը՝ 21.07.2014թ.-ին կնքված թիվ 51316 գրավի պայմանագիրը/-531.441 /հինգ հարյուր երեսունմեկ հազար չորս հարյուր քառասունմեկ/ ՀՀ դրամ
2. ՀՀ Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող 0,6 հա գյուղ նշանակության հողամասը /հիմքը թիվ 1-0208/01 հիպոթեքի պայմանագիր, սեփ.վկ.՝ 2470593/-1.461.462 /մեկ միլիոն չորս հարյուր վաթսունմեկ հազար չորս հարյուր վաթսուներկու/ ՀՀ դրամ
3. ՀՀ Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող 0,3205 հա պտղատու այգին /հիմքը թիվ 1-0208/01հիպոթեքի պայմանագիր, սեփ.վկ.՝18122013-02-0026, ծածկագիր՝ 02-58-0218-0010/- 876.877 /ութ հարյուր յոթանասունվեց հազար ութ հարյուր յոթանասունյոթ/ ՀՀ դրամ
4. ՀՀ Արագածոտնի մարզի Կարբի համայնքի 2-րդ փող, 2-րդ նրբանցք, 2-րդ փակուղի N 3/1 հողամաս հասացեում գտնվող 0,0343 հա տնամերձ հողամասը, որի վրա առկա է ինքնակամ կառուցված բնակելի տուն՝ 91,5 քմ և պարիսպ 2 քմ /հիմքը՝ թիվ 1-0208/02 հօպոթեքի պայմանագիր, սեփ. վկ.՝ 16122013-02-0047/-2.178.908 /երկու միլիոն հարյուր յոթանասունութ հազար ինը հարյուր ութ/ ՀՀ դրամ
5. Կ-40 ԱՄ մակնիշի տրակտորը, հիմքը՝ թիվ 1-0208/03 հիպոթեքի պայմանագիր, սեփ. վկ.՝ Բ N 017694, թողարկման տարեթիվ 1988թ., հաշվառման համարանիշ՝ 19-15 ԼՏ, շարժիչը՝ Դ-144 N ա-հ/- 159.432 / հարյուր հիսունինը հազար չորս հարյուր երեսուներկու/ ՀՀ դրամ
6. ՀՀ Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող 0,83 հա հնդավոր այգին /հիմքը թիվ 1-0208/04 հօպոթեքի պայմանագիր, սեփ. վկ.՝ 30052014-02-0019/-2.285.196 /երկու միլիոն երկու հարյուր ութսունհինգ հազար հարյուր իննսունվեց/ ՀՀ դրամ
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց դեպքում` պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%:
Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցվի «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված Հակոբ Օհանյանի սնանկության հատուկ հաշվին՝ 1150021223373391, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16.00, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանի շենքում մասնակցի վկայական ստանալու համար: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերի ուսումնասիրությունների և այլ տեղեկությունների համար մասնակիցները կարող են դիմել ՀՀ Սնանկության դատարան (ք.Երևան, Օտյան 53/2) կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Ա.Ադամյանին, հեռ.091(093)-21-01-11:

Հասցե` ք.Երևան, Բագրատունյաց 11ա-19ա

Հեռ..` +374-93- 971818

Էլ. փոստ`