Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՙԱվտոլույսերի աշխարհ՚ ՍՊԸ սնանկության գործով գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին

23.07.2019

Հայտատու` ՙԱվտոլույսերի աշխարհ՚ ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյան
ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենք 76-րդ հոդված

17.07.2019թ.-ին ժամը 13:30 ք. Երևան, Արշակունյաց պողոտա թիվ 5 շենք 311 սենյակ հասցեում նշանակված թիվ ԵԴ/0162/04/18 սնանկության գործով պարտապան ՙԱվտոլույսերի Աշխարհ՚ ՍՊԸ պարտավորությունների կատարման ապահովման միջոց հանդիսացող ՙՅունիբանկ՚ ԲԲԸ գրավադրված՝ երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հրապարակային սակարկություններով վաճառք աճուրդը չի կայացել: 15.08.2019թ.-ին ժամը 14:15 ք. Երևան, Արշակունյաց պողոտա թիվ 5 շենք 311 սենյակ հասցեում կանցկացվի թիվ ԵԴ/0162/04/18 սնանկության գործով պարտապան ՙԱվտոլույսերի Աշխարհ՚ ՍՊԸ պարտավորությունների կատարման ապահովման միջոց հանդիսացող ՙՅունիբանկ՚ ԲԲԸ գրավադրված՝ երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հրապարակային սակարկություններով վաճառք /կրկնաճուրդ/, բաց դասական եղանակով՝ 1 /մեկ/ լոտով. ԼՈՏ 2. ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Ձորաղբյուր հասցեում գտնվող անշարժ գույք՝ հողամաս, ընդհանուր մակերեսը՝ 3.004 քմ, հողամասի հարթությունը՝ հարթ, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, օգտագործման նպատակը՝ վարելահող, ընդհանուր վիճակը՝ խոտածածկ է, հարթ և բարեկարգ: Հանդիսանում է ՙՅունիբանկ՚ ԲԲԸ գրավի առարկա: Գույքի առուվաճառքի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու է գնորդի միջոցներով և հաշվին: Գույքի մեկնարկային գինը՝ 5.309.096 ՀՀ դրամ: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն. -ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները. -աճուրդի մասնակցության նախավճարի վճարումը հավաստող փաստաթուղթ /անդորրագիր/: Աճուրդի մասնակցության նախավճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ %-ը: Աճուրդի մասնակցության նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվի ՙՅունիբանկ՚ ԲԲԸ բացված թիվ 24100431998400 սնանկության գործով հատուկ հաշվեհամարին, աճուրդին նախորդող 5 /հինգ/ օրվա ընթացքում մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00: Աճուրդի մասնակցության հայտերը կարող են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման կարգի և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյանին /հեռ. 091245588/: ՙԱվտոլույսերի Աշխարհ՚ ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ՝ Ալեքսանդր Կարակելյան

Հասցե` Ք. Երևան, Դ. Մալյան նրբ. 3-55

Հեռ..` +37491245588

Էլ. փոստ`