Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/3299/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

23.07.2019

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի78-րդ հոդված

Պատասխանող՝ Գայանե Գուրգենի Տոնոյանին
/ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Տարոն 2 ՔՇՀ-4. 17շ., 8 բն./

2018 թվականի փետրվարի 27-ի ՀՕ-110-Ն ՀՀ օրենքի համաձայն ընդունվել է ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգիրքը, որն ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 09-ին: Նշված օրենսգրքի 9-րդ բաժնի 61-րդ գլխի եզրափակիչ և անցումային դրույթների 439 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մինչև սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը ներկայացված հայցադիմումների, դիմումների և բողոքների վարույթ ընդունելու հարցը լուծելիս կիրառվում են ՀՀ քաղաքացիական դատվարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերը: Իսկ 4-րդ մասի համաձայն՝ սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործերը առաջին ատյանի դատարանում քննվում են ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերով:
Սույն գործը դատարան է ներկայացվել դեռևս 2017 թվականի դեկտեմբերի 22-ին, հետևաբար դրա նկատմամբ կիրառելի են ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերը:
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Վարդանյանի վարույթում գտնվող ըստ հայցի <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության ընդդեմ Գայանե Գուրգենի Տոնոյանի և Ադմելինա Գուրգենի Տոնոյանի՝ բաժնեմասն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու, անհնարինության դեպքում հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձում տարածելու, ինչպես նաև նախապես վճարված պետական տուրքի գումարը բռնագանձելու պահանջների մասին հա. ԼԴ/3299/02/17 քաղաքացիական գործով 2018 թվականի հուլիսի 23-ին՝ ժամը 14:30-ին նշանակված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2019 թվականի նոյեմբերի 13-ին՝ ժամը 12:30-ին /դահլիճ N5/:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԱՆՈՒՇ ՓԻԼՈՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374322 2-33-93

Էլ. փոստ`