Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԻՎ/84/2019 ՈՐՈՇՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ք. Երևան 23 հուլիսի 2019թ.

23.07.2019

Հայտատու` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով
ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ 59-ՐԴ ՀՈԴՎԱԾ

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը որոշեց.
1. Արարատ Անուշավանի Զուրաբյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ նշանակելով տուգանք 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով՝ Արարատ Անուշավանի Զուրաբյանի կողմից Հանձնաժողովի «Վարչական տույժ կիրառելու մասին» 30.05.2019թ. թիվ ՎԻՎ/54/2019 որոշումը հանձնված համարելուց հետո 30 օրվա ընթացքում 2019 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիրը Հանձնաժողով չներկայացնելու համար:
2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 40-րդ հոդվածին համապատասխան՝ վարչական տույժ նշանակելը վարչական իրավախախտում կատարած անձին չի ազատում այն պարտականության կատարումից, որը չկատարելու համար նշանակվել էր վարչական տույժ:
3. Օրենքի 44-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու դեպքում վարույթի նյութերը պատճառաբանված որոշմամբ անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում ուղարկում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն:
4. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ խախտողի կողմից տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը բողոքարկելու դեպքում` բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
5. Տուգանքը պետք է վճարվի գանձապետական 900005001335 «Իրավախախտումների համար կիրառվող վարչական տուգանքներ և պատժամիջոցներ (Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով)» հաշվեհամարին՝ վճարման անդորրագրի «նպատակ» դաշտում պարտադիր նշելով սույն որոշման համարը:
6. Տուգանքը նշանակելու մասին որոշումն իրավախախտում կատարած անձին հանձնելու օրվանից, իսկ տուգանքը նշանակելու մասին որոշումը բողոքարկելու դեպքում` բողոքն առանց բավարարման թողնելուց հետո տասնհինգ օրվա ընթացքում տուգանքը չվճարելու դեպքում, այն ենթակա է բռնագանձման օրենսդրությամբ սահմանված կարգով:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արարատ Անուշավանի Զուրաբյանին այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) հաջորդող օրվանից:
8. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում:

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Կառավարական տուն 1

Հեռ..` +37410 524689

Վեբ կայք` www.ethics.am

Էլ. փոստ`