Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ/1334/02/17 քաղաքացիական գործով Պատասխանող` <Սան Հոլդինգ> ՍՊԸ / տնօրեն՝ Լ. Ոսկանյան /

24.07.2019

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի78-րդ հոդվածի 7-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Թիվ ԵԿԴ/1334/02/17 քաղաքացիական գործով
Պատասխանող` <Սան Հոլդինգ> ՍՊԸ / տնօրեն՝ Լ. Ոսկանյան /
/ ք. Երևան, Եկմալյան 6 /

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դիանա Հովհաննիսյանի վարույթում է գտնվում ըստ հայցի <Սան Հոլդինգ> ՍՊԸ-ի ընդդեմ <ՍԻ-ԱՅ ԷՔՊԵԴԻՇՆ> ՍՊԸ-ի / տնօրեն՝ Մ. Թոփալյան /՝ գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԿԴ/1334/02/17 քաղաքացիական գործով պատասխանող <ՍԻ-ԱՅ ԷՔՊԵԴԻՇՆ> ՍՊԸ-ի տնօրեն՝ Մ. Թոփալյանի դիմումը՝ հայցի ապահովման միջոցները վերացնելու մասին:

Սույնով տեղեկացվում եք, որ նշված գործով հերթական նախնական դատական նիստը նշանակված է 02.10.2019 թվականին, ժամը 10:50-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում՝ ք. Երևան,Մ. Խորենացու 162ա հասցեում, թիվ 3 դատական նիստերի դահլիճում:

Ծանոթություն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանող ֆիզիկական անձի փաստացի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում դատարանը գործը քննում է նույն օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո: Իսկ նշված նորմի համաձայն՝ հոդվածի 6-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։

Հասցե` ք. Երևան, Խորենացու 162ա

Հեռ..` (0037410) 57-67-84

Էլ. փոստ`