Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Արմավիրի մարզ Էջմիածին համայնքի ղեկավարի որոշում թիվ 867՝ <<Էջմիածնի հաց>> ԲԲԸ -ից գույքահարկի և հողի հարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու պահանջի մասին

17.10.2019

Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

Էջմիածին համայնքի ղեկավարը քննության առնելով թիվ 17/19 վարչական գործը՝ գույքահարկի և հողի հարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին, պարզեց որ, <<Էջմիածնի հաց>> ԲԲԸ-ն /պետ.ռեգիստրի գրանցման համար 38.130.00965/1997-07-28, ՀՎՀՀ 04704583, հասցե՝ ք. Էջմիածին, Չոբանքարայի խճուղի/, հանդիսանալով գույքահարկ և հողի հարկ վճարող սուբյեկտ, <<Գույքահարկի մասին>> և <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքներով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ և հողի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնի 26.09.2019թ. տեղեկանքների և 27.09.2019թ-ի զեկուցագրի հիման վրա 2019 թվականի սեպտեմբերի 27-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ: Էջմիածնի համանքապետարանի հարկային պարտավորությունների և պարտադիր վճարումների իրավախախտումների դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը՝ այսուհետ հանձնաժողով, գույքահարկի և հողի հարկի գումարների գանձման հարցի քննության նպատակով հրավիրել և անցկացրել է լսում <<Էջմիածնի հաց>> ԲԲԸ-ի ներկայացուցչի բացակայությամբ, ով պատշաճ ծանուցված է եղել:

Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

• Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնի 26.09.2019թ. տեղեկանքների և 27.09.2019թ-ի զեկուցագիր:
• Հանձնաժողովի 11.10.2019թ. թիվ 17/19 վարչական գործով անցկացվող լսումների թիվ 1 նիստի արձանագրությունը:
Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Համաձայն <<Էջմիածնի հաց>> ԲԲԸ-ի կողմից 2019թ-ի I կիսամյակին ներկայացված գույքահարկի և հողի հարկի հաշվարկների, <<Էջմիածնի հաց>> ԲԲԸ-ն հանդիսանալով վերոհիշյալ հաշվարկներում սահմանված անշարժ գույքերի սեփականատեր <<Գույքահարկի մասին>> և <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքներով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ և հողի հարկ վճարելու պարտականությունները, որի հետևանքով մինչև 22.07.2019թ-ը առաջացել է`
ա) <<Էջմիածնի Հաց>> ԲԲԸ-ի 2019թ-ի I-ին կիսամյակի գույքահարկի հաշվարկների փաստաթղթում սահմանված գույքի համար 898 545 /ութ հարյուր իննսունութ հազար հինգ հարյուր քառասունհինգ/ ՀՀ դրամ պարտքի գումար, որից գույքահարկի պարտավորությունը կազմում է 776 224 / յոթ հարյուր յոթանասունվեց հազար երկու հարյուր քսանչորս / ՀՀ դրամ ապառք, իսկ այն չվճարելու արդյունքում հաշվարկվել են տույժեր` 122 321 /հարյուր քսաներկու հազար երեք հարյուր քսանմեկ / ՀՀ դրամ:
բ) <<Էջմիածնի Հաց>> ԲԲԸ-ի 2019թ-ի I-ին կիսամյակի հողի հարկի հաշվարկների փաստաթղթում սահմանված գույքի համար 1 103 501 /մեկ միլիոն հարյուր երեք հազար հինգ հարյուր մեկ/ ՀՀ դրամ պարտքի գումար, որից հողի հարկի պարտավորությունը կազմում է 927 636 / յոթ հարյուր յոթանասունվեց հազար երկու հարյուր քսանչորս / ՀՀ դրամ ապառք, իսկ այն չվճարելու արդյունքում հաշվարկվել են տույժեր` 122 321 /հարյուր քսաներկու հազար երեք հարյուր քսանմեկ / ՀՀ դրամ:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2019 թվականի սեպտեմբերի 27-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետի հիմքով Էջմիածնի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2019 թվականի հոկտեմբերի 11-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է <<Էջմիածնի Հաց>> ԲԲԸ-ն /հիմք՝ փոստային առաքանի AG017943423AM /:
Վերջինս, չնայած <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն պատշաճ ծանուցված լինելով վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, չի ներկայացել վարչական վարույթի լսումներին:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի ութերորդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
ՀՀ Հարկային օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում գործում է միասնական հարկային համակարգ՝ հիմնված հետևյալ սկզբունքների վրա.
խտրականության բացակայություն՝ հարկերի ու վճարների կիրառությունը և հարկային վարչարարությունը չպետք է ունենան խտրական բնույթ` կախված սոցիալական, քաղաքական, կրոնական, էթնիկական, գաղափարական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված այլ գործոններից.
համապարտադիրություն՝ բոլոր հարկ վճարողները պարտավոր են Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում, կարգով և չափով հաշվարկել և վճարել հարկեր ու վճարներ.
Համաձայն <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` գույքահարկը սեփականության իրավունքով <<Գույքահարկի մասին>> ՀՀ նույն օրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար վերը նշված օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Նույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` գույքահարկ վճարողներ են համարվում նաև Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության տարածքում պատկանում է օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հարկվող օբյեկտ համարվող գույք։
<<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` սույն oրենքի իմաuտով գույքահարկով հարկվող oբյեկտ են համարվում շենքերը, շինությունները և փոխադրամիջոցները։
Համաձայն <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-րդ կետի՝ կազմակերպությունները գույքահարկի հաշվարկված գումարները սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում յուրաքանչյուր կիսամյակ` մինչև տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված է, որ համաձայն <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի սահմանված կարգով և համամասնությամբ գույքահարկի գումարը վճարվում է՝ համայնքի վարչական տարածքում գտնվող շինությունների համար` հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե, իսկ հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցի համար` գույքահարկ վճարող կազմակերպության գտնվելու (հաշվառման) վայրի համայնքի բյուջե:
<<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն նույն օրենքը խախտելու համար գույքահարկ վճարողները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
Համաձայն <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածի` հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները:
Համաձայն <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամուտը:
Ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատման արժեքը:
Համաձայն <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի` հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե:
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3րդ և 4-րդ կետերի` Էջմիածնի քաղաքապետը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը: Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ ենթակետի համաձայն՝ համայնքի ղեկավարը սույն օրենքով սահմանված կարգով` օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
ՀՀ Հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 14 կետի համաձայն որպես լիազոր մարմին՝ օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում ու սահմաններում վարչարարություն կամ հսկողություն իրականացնող՝ հանդես է գալիս պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինը.
Օրենսգրքի 397-րդ հոդվածի համաձայն ՝ հարկային իրավախախտում է համարվում հարկ վճարողի կամ հարկային գործակալի հակաիրավական այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար Օրենսգրքով և (կամ) վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված է հարկային պատասխանատվություն:
Հարկային պատասխանատվությունը իրավական պատասխանատվության ինքնուրույն տեսակ է, որն ուղղված է պետության ֆինանսական կայունության և ֆինանսական շահերի ապահովմանը՝ հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթները խախտելու հետևանքով պետությանը պատճառված նյութական վնասի լրիվ ծավալով հատուցման, հարկային իրավախախտում կատարած հարկ վճարողի նկատմամբ լրացուցիչ պարտավորություն սահմանելու, ինչպես նաև նրան հարկային պարտավորության անհապաղ կատարումը պարտադրելու և հետագա հարկային իրավախախտումները կանխարգելելու միջոցով:
Օրենսգրքի 400-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ ենթակետի համաձայն՝ Հարկային իրավախախտման համար կարող են կիրառվել հարկային պատասխանատվության տեսակներից է տույժը:.
Նույն հոդվածի երրորդ մասի համաձայն՝ տույժի հաշվարկման դեպքում Օրենսգրքի 401-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվում է լրացուցիչ հարկային պարտավորություն՝ հարկի գումարը սահմանված ժամկետում չվճարելու կամ սահմանված ժամկետից ուշ վճարելու յուրաքանչյուր օրվա համար հաստատուն տոկոսադրույքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի, <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ, 3-րդ, <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքի 1-ին, 16-րդ, ՀՀ Հարկային օրենսգրքի, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. <<Էջմիածնի հաց>> ԲԲԸ -ից հօգուտ Էջմիածին համայնքի բյուջեի գանձել 2 002 046 / երկու միլիոն երկու հազար քառասունվեց/ ՀՀ դրամ, որից գույքահարկ 898 545 /ութ հարյուր իննսունութ հազար հինգ հարյուր քառասունհինգ/ ՀՀ դրամ և հողի հարկ 1 103 501 /մեկ միլիոն հարյուր երեք հազար հինգ հարյուր մեկ/ՀՀ դրամ:
2.Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` Էջմիածնի համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարանին` երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին> ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարման ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ քաղաքապետարանի տեղեկագրում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`