Դատական ծանուցում թիվ ԵԱՔԴ/3772/02/15 քաղաքացիական գործով պատասխանող «Մատրիցա Ինտ» ՍՊԸ-ին ի դեմս ներկայացուցիչ Տիգրան Գեորգիի Սահակյանի
23.09.2020
«Մատրիցա Ինտ» ՍՊԸ-ին
ի դեմս ներկայացուցիչ
Տիգրան Գեորգիի Սահակյանի
/ք. Երևան, Բաղրամյան 17/
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում ըստ հայցի Երևան քաղաքապետարանի` ի դեմս Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի ընդդեմ «Բիզնես Թեքնոլոջի» ՍՊ ընկերության, «Մատրիցա Ինտ» ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԱՔԴ/3772/02/15 քաղաքացիական գործը:
Նշված քաղաքացիական գործով 2020 թվականի հոկտեմբերի 14-ին ժամը 17:00-ին նախնական դատական նիստ նշանակելու մասին ծանուցումն ուղարկվել է պատասխանող «Մատրիցա Ինտ» ՍՊԸ-ին ի դեմս ներկայացուցիչ Տիգրան Գեորգիի Սահակյանի հայցադիմումում նշված ք. Երևան, Բաղրամյան 17 հասցեով, սակայն պատասխանողի հետադարձ ծանուցման անդորրագիրը երկշաբաթյա ժամկետում չի վերադարձվել դատարան:
Հայտնում ենք նաև, որ նշված քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում` ք. Երևան, Մ. Խորենացի 162 ա հասցեում:
Դատավորի օգնական` Մարինե Սիմոնյան
Հասցե` ք.Երևան, Մ.Խորենացի 162 ա
Հեռ..` 00374 10 57-69-55
Էլ. փոստ`