Թիվ ԼԴ/3022/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
17.06.2021
Արևհատ Ալեքսանդրի Առուշանյանի իրավահաջորդ՝ Արթուր Ալեքսանդրի Առուշանյանին
/ք.Վանաձոր, Խնձորուտ 2 փ., 1 նրբ., 7 տուն/
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Յունիբանկ» ՓԲԸ-ի ընդդեմ «Ժորմեն» ՍՊԸ-ի, Ստեփան Գրիգորի Այվազյանի և Արևհատ Ալեքսանդրի Առուշանյանի իրավահաջորդներ՝ Վլադիմիր Ալեքսանդրի Առուշանյանի և Արթուր Առուշանյանի` գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին:
Ստեփան Գրիգորի Այվազյանը դիմում է ներկայացրել դատարան՝ վճռի կատարման շրջադարձի մասին, դիմումի քննարկման համար նշանակվել է դատական նիստ 13.07.2021 թվականին, ժամը 16:00-ին:
Առաջարկում եմ նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, միևնույն ժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա.ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6
Հեռ..` +374032224032
Էլ. փոստ`