Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/4624/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

25.10.2021

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Թիվ ԵԴ/4624/02/21 քաղաքացիական գործով
Դատական ծանուցագիր
Երրորդ անձ` Մերուժան Բաբինյանին
/ Կոտայքի մարզ, Պռոշյան գյուղ, Գայի փող., 1 նրբ., 16 տուն /

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դիանա Հովհաննիսյանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/4624/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի Անահիտ Տիգրանի Թաշչիյանի ընդդեմ Գուրգեն Ջանիբեկի Հարությունյանի, երրորդ անձ՝ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանություն, Մերուժան Բաբինյան՝ ավտոմեքենայի նկատմամբ սեփականության իրավունքը դադարած ճանաչելու, որպես սեփականության իրավունքի դադարման հետևանք՝ 25.06.2011 թվականից առաջացած գույքահարկի գծով հարկային պարտավորությունները դադարած ճանաչելու պահանջների մասին:

Սույնով տեղեկացվում եք, որ նշված գործով դատական նիստը նշանակված է 16.11.2021 թվականին, ժամը 14:00-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում՝ ք. Երևան, Մ. Խորենացու 162ա հասցեում, թիվ 3 դատական նիստերի դահլիճում:

Ծանոթություն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:

Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացու 162 ա

Հեռ..` +374 10 57-67-84

Էլ. փոստ`