թիվ ՍնԴ/0147/04/19 սնանկության գործով դատական ծանուցագիր
09.11.2021
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ք. Երևան, Օտյան փողոց 53/2 շենք, հեռ.` (010) 74-28-90, www.court.am
04.11.2021թ.
Ա/Ձ Գարիկ Խաչատրյան
/ՀՀ Արարատի մարզ, գ. Արարատ, Գրիբոյեդովի փ. 4/
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի /դատավոր՝ Ա. Բաբայան/ վարույթում է գտնվում թիվ ՍնԴ/0147/04/19 սնանկության գործն ըստ դիմումի ՀՀ ՊԵԿ ընդդեմ Ա/Ձ Գարիկ Խաչատրյանի` վերջինիս սնանկ ճանաչելու պահանջի մասին:
19.08.2021թ. Ա/Ձ Գարիկ Խաչատրյանի սնանկության գործով կառավարիչ Արարատ Վարդանյանի կողմից դատարան է ներկայացվել վերջնական հաշվետվություն և միջնորդություն՝ Արարատ Վարդանյանի սնանկության գործը »Սնանկության մասին« ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի կարգով ավարտելու վերաբերյալ:
Վերը նշված միջնորդությունը քննարկելու համար նշանակված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է՝ 2022թ. փետրվարի 3-ին, ժամը 14:00-ին, Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի շենքում /ք. Երևան, Օտյան փող. 53/2շ./:
Խնդրվում է նշված օրը և ժամին որպես երրորդ անձ ապահովել Ձեր մասնակցությունը: Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Ծանոթություն. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար: (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդված 147):
Դատավորի օգնական՝ Հասմիկ Գևորգյան
Հասցե` ք.Երևան, Օտյան 53/2
Հեռ..` (010)-74-28-90
Էլ. փոստ`