Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Սնանկ ճանաչված Գուրգեն Ռադիկի Սաֆարյանին սեփականության իրավունքով պատկանող և վերջինիս պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին

27.01.2023

Հայտատու` Գուրգեն Ռադիկի Սաֆարյանի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76 հոդված


2023թ. փետրվարի 24-ին ժամը 12:00-ին, թիվ ՍՆԴ/0590/04/21 սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311) կանցկացվի սնանկ ճանաչված Գուրգեն Ռադիկի Սաֆարյանին սեփականության իրավունքով պատկանող և վերջինիս պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքի վաճառքի աճուրդը բաղկացած 1 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, Արագածոտնի մարզ, Ոսկեվազ համայնք Պռոշյան փողոց 14/1 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-շենքի մակերեսը՝ 301,8քմ, հարկայնությունը՝ երկու հարկ, շինության հիմքը՝ երկաթբետոն, պատերի շարվածքը՝ տուֆ քար՝ ցեմենտավազյա շաղախի կիրառմամբ, չորս կողմից սվաղված, տանիքը՝ քառալանջ, ծածկույթը ազբոշիֆեր, ջրահեռացումը՝ կազմակերպված, տեղադրված են ջրհորդաններ, դռները փայտե, պատուհանները՝ մետաղապլաստե, հատակը՝ մանրահատակ, պատերը և առաստաղը՝ գաջասվաղված, երեպատված ներկանյութերով, սանհանգույցի և լոգարանի հատակը և պատերը սալիկապատված, իրականացված է կախովի առաստաղ, կոմունիկացիաները՝ առկա են, հողամասը կրում է 02-087-0060-0050 կադաստրային ծածկագիրը, զբաղեցնում է 1160քմ մակերես, հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, հողամասը պարսպապատված է, պարիսպը շարված է կանոնավոր կտրվածքի տուֆ քարով՝ ցեմենտ-ավազյա շաղախի կիրառմամբ, երեսպատված է բետոնե շաղախով, այգում առկա են պտղատու ծառեր, ըստ վկայականի հողամասը ծանրաբեռնված է հետևյալ շինություններով՝ բնակելի տուն՝ 301,8քմ, ավտոտնակ՝ 74,4քմ (արտաքին մակերեսը կազմում է 82,1քմ), թռչնանոց՝ 16,9քմ (արտաքին մակերեսը կազմում է 19,9քմ), լողավազան՝ 22,4քմ (արտաքին մակերեսը կազմում է 29,9քմ), պարիսպ՝ 13,6քմ կամ 68 գծամետր: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Գուրգեն Ռադիկի Սաֆարյանին: Գույքը հանդիսանում է գրավի առարկա, ապահովելով Գուրգեն Ռադիկի Սաֆարյանի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Սեփականության վկայական՝ 2798026, գրավի գրանցման վկայական՝ 14122017-02-0012: Մեկնարկային գինը՝ 26.754.300 /քսանվեց միլիոն յոթ հարյուր հիսունչորս հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 17.02.2023թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին՝ <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ, հ/հ 2473605782950000, որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարողեք ստանալ հետևյալ հղումով. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով arayiksargsyan65@mail.ru նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով` 091/041 431333։

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 5, 319 սենյակ

Հեռ..` +374 91-431-333, +374 41-431-333

Էլ. փոստ`