Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/0033/16/23 դատական հանձնարարությունով Արսեն Խաչատուրի Ղազարյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

27.05.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ նաև՝ Դատարան), ծանոթանալով վերաբերյալ դատական հանձնարարությանը,


ՈՐՈՇԵՑ

1. ՌԴ Մոսկվայի մարզի Չեխովսկու քաղաքային դատարանի կողմից ներկայացված՝ Արսեն Խաչատուրի Ղազարյանին հարցաքննելու և դատավարական փաստաթղթերը հանձնելու վերաբերյալ դատական հանձնարարությանն ընդունել վարույթ:
2. Դատական հանձնարարությունով հրավիրել դատական նիստ 10.07.2023 թվականին, ժամը 14:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`