Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՎԴ/3853/05/22 վարչական գործով դատական ծանուցագիր

21.07.2023

Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մաս


Վարչական գործ թիվ ՎԴ/3853/05/22

Հայցվոր՝ «Կաղնի» ՍՊ ընկերության
տնօրեն Արծրուն Ներսիսյանին
(ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն 1-ին թղմ. 11 շենք, բն. 14)

Տեղեկացվում եք, որ թիվ ՎԴ/3853/05/22 վարչական գործով ըստ հայցի «Կաղնի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արծրուն Ներսիսյանի ընդդեմ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 27.04.2022թ. թիվ 0815 վարչական ակտն ամբողջությամբ վերացնելու պահանջի մասին հրավիրված դատական նիստը նշանակվել է 2024 թվականի ապրիլի 08-ին ժամը 11։00-ին,ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, նիստերի դահլիճ թիվ 11):
Անհրաժեշտ է նաև նշել, որ ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելը վկայում է սույն ծանուցագրով նշված դատական նիստի ժամանակի և վայրի մասին դրա հասցեատիրոջ կողմից պատշաճ ձևով ծանուցված լինելու մասին, ինչը բխում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասից, ուստի խնդրում ենք ապա¬հովել դատական նիստին Ձեր կամ Ձեր ներկայացուցչի մասնակցությունը՝ պատշաճ լիա¬զորագրով և անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ, տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատշաճ ծանուցված բողոք բերած անձի և դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Դ Ա Տ Ա Վ Ո Ր Ի Օ Գ Ն Ա Կ Ա Ն` Լ Ի Լ Ի Թ Գ Ա Լ Ս Տ Յ Ա Ն

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճ. 3/9

Հեռ..` (+37410) 29-31-08

Էլ. փոստ`