Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ2/0387/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

12.09.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am


«Հայաստանի ԴՕՍԱԱՖ Համահայկական հայրենասիրական» ՀԿ-ին
/ՀՀ, ք,Երևան, Ռուբինյաց փողոց 27/

«Հայաստանի ԴՕՍԱԱՖ Համահայկական հայրենասիրական» ՀԿ-ին
/ՀՀ, ք,Երևան, Արշակունյաց պողոտա, թիվ 5 շենք/

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ2/0387/02/23 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումը:

Դատավորի օգնական Կ. Հովհաննիսյան


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

04.09.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռ.Մ.Բունիաթյանի, ուսումնասիրելով քաղաքացիական գործն ըստ հայցի Թամարա Ղարիբի Սարգսյանի ընդդեմ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ Համահայկական հայրենասիրական» ՀԿ-ի՝ ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Թամարա Ղարիբի Սարգսյանը 14.04.2023թ. հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ Համահայկական հայրենասիրական» ՀԿ -ի՝ ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Մ.Տաշչյան) 24.04.2023թ. որոշմամբ ներկայացված հայցադիմումը ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ.Տաշչյանը 16.05.2023թ. կայացրել է որոշում ինքնաբացարկ հայտնելու մասին:
Թիվ ԵԴ2/0387/02/23 քաղաքացիական գործը 18.05.2023 թվականին մակագրվել և 22.05.2023 թվականին հանձնվել է ինձ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 29.05.2023 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
Նույն օրենսգրքի 166-րդ հոդվածի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
Նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահ Ա. Գաբրիելյանի 11.07.2023թ. թիվ 132-Ա հրամանի համաձայն՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանը 2023 թվականի հուլիսի 28-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 01-ը ներառյալ գտնվել է ամենամյա հերթական արձակուրդում:
Դատարանը, արձանագրում է, որ պատասխանող «Հայաստանի ԴՕՍԱԱՖ Համահայկական հայրենասիրական» ՀԿ-ն ստացել է քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին որոշումը, այդ ժամկետից հետո երկշաբաթյա ժամկետում հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, լրացել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետը, ուստի քաղաքացիական գործի դատական քննությունն արդյունավետ իրականացնելու համար գտնում է, որ սահմանված ժամկետում պետք է նշանակել նախնական դատական նիստ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ, 166-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Թիվ ԵԴ2/0387/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի Թամարա Ղարիբի Սարգսյանի ընդդեմ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ Համահայկական հայրենասիրական» ՀԿ-ի՝ ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում՝ 20.09.2023 թվականին, ժամը 17:00-ին, հրավիրել նախնական դատական նիստ:
Որոշումը սահմանված կարգով ուղարկել գործին մասնակցող անձանց:
Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ



















Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`