Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/13134/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

04.10.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդ.

ԵԴ2/13134/02/23

ՊՊատասխանող՝ Գուրգեն Արամի Քեչեչյան
Հասցե՝ ՀՀ ք. Երևան, Շենգավիթ, Ներքին Չարբախ, 3 փողոց, 10 տուն



Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության քաղաքացիական դատարանը (այսուհետ՝ նաև Դատարան)

նախագահությամբ դատավոր՝ Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆԻ
2023 թվականի սեպտեմբերի 19-ին
ուսումնասիրելով ըստ հայցի Ալվարդ Գագիկի Քոչարյանի ընդդեմ պատասխանող Գուրգեն Արամի Քեչեչյանի, իրավասու մարմին՝ Վաղարշապատ համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմին և Երևանի Շենգավիթ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմին, երեխաների բնակության վայրը մոր բնակության վայրով սահմանելու և երեխաների ապրուստի միջոց բռնագանձելու պահանջների մասին քաղաքացիական գործը
Պ Ա Ր Զ Ե Ց Ի
1. Հայցվորի ներկայացուցիչը 2023 թվականի հուլիսի 11-ին հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ պատասխանող Գուրգեն Արամի Քեչեչյանի, իրավասու մարմին՝ Վաղարշապատ համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմին և Երևանի Շենգավիթ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմին, երեխաների բնակության վայրը մոր բնակության վայրով սահմանելու և երեխաների ապրուստի միջոց սահմանելու պահանջների մասին մասին:
Հայցադիմումը դատավոր Ա. Մուշեղյանին է մակագրվել 2023 թվականի հուլիսի 11-ին, իսկ դատավորի աշխատակազմին է հանձնվել 2023 թվականի հուլիսի 12-ին:
Դատարանի դատավոր՝ Ա. Մուեղյանիս կողմից 13.07.2023 թվականին կայացվել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում:
Հայցվորի ներկայացուցչի կողմից հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը և կից փաստաթղթերը ստացվել են 21.07.2023 թվականին և 24.07.2023 թվականին կրկին ներկայացվել Դատարան:
Կրկին ներկայացված հայցադիմումը դատավոր Ա. Մուշեղյանին է մակագրվել 2023 թվականի հուլիսի 25-ին, իսկ դատավորի աշխատակազմին է հանձնվել 2023 թվականի հուլիսի 26-ին:
Դատարանի դատավոր՝ Ա. Մուշեղյանիս կողմից 04.08.2023 թվականին կայացվել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում:
Պատասխանողի ներկայացուցչի կողմից 16.09.2023 թվականին Դատարան է ներկայացվել հայցադիմումի պատասխան, որը Դատարանի գրասենյակ է մուտքագրվել 19.09.2023 թվականին:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Քննարկվող դեպքում Պատասխանողը «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը ստացել է 01.09.2023 թվականին և վերջիններիս կողմից 16.09.2023 թվականին Դատարան է ներկայացվել հայցադիմումի պատասխան, որը դատարանի գրասենյակ է մուտքագրվել 19.09.2023 թվականին:
Նման պայմաններում դատարանը ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ և 166-րդ հոդվածներով գտնում է, որ պետք է կայացվի նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ որոշում և այն ուղարկվի գործին մասնակցող անձանց:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 165-րդ, 166-րդ, 188-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց
1. թիվ ԵԴ2/13134/02/23 քաղաքացիական գործով նշանակել նախնական դատական նիստ 2023 թվականի հոկտեմբերի 20-ին ժամը 17:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում:
Որոշումը սահմանված կարգով ուղարկել գործին մասնակցող անձանց:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝
Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` ..

Էլ. փոստ`