Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/6435/05/23 վարչական գործով դատավարության մեջ երրորդ անձ ներգրավելու մասին որոշում:

05.10.2023

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Վարչական գործ թիվ ՎԴ/6435/05/23
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՐՐՈՐԴ ԱՆՁ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«25» օգոստոսի 2023թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (այսուհետ` Դատարան)` նախագահությամբ
դատավոր Վարազդատ Միքաելյանի, քննարկելով ըստ հայցի ՖԻՆՔԱ ՈՒՎԿ փակ բաժնետիրական
ընկերությունն ընդդեմ ՀՀ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ ՀՀ Հարկադիր կատարումն
ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարողի 29.06.2023 թվականի
Բռնագանձված գումարների բաշխման մասին որոշումն անվավեր ճանաչելու և որպես հետևանք՝
պարտավորեցնել ՀՀ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ԱՐԴ1/1425/02/19 գործով տրված
կատարողական թերթի համաձայն՝ թիվ ԱՐԴ1/0434/02/15 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ
մտած վճռով բռնագանձումը տարածել հարկադիր էլեկտրոնային աճուրդով վաճառված ՀՀ Արմավիրի մարզի
Էջմիածնի քաղաքի Չարենց թաղամասի թիվ 26 հասցեում գտնվող հողամասի վաճառքից առաջացած գումարից
պարտապան Գայանե Գալուստի Գալստյանի բաժնեմասին համապատասխան հաշվարկված 768.450 ՀՀ դրամի
նկատմամբ, պահանջի մասին, վարչական գործով դատավարության մեջ Գայանե Գալստյանին որպես երրորդ
անձ ներգրավելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Դատարանի վարույթում է գտնվում վարչական գործն ըստ հայցի ՖԻՆՔԱ ՈՒՎԿ փակ
բաժնետիրական ընկերությունն ընդդեմ ՀՀ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ ՀՀ Հարկադիր
կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարողի 29.06.2023
թվականի Բռնագանձված գումարների բաշխման մասին որոշումն անվավեր ճանաչելու և որպես
հետևանք՝ պարտավորեցնել ՀՀ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ԱՐԴ1/1425/02/19
գործով տրված կատարողական թերթի համաձայն՝ թիվ ԱՐԴ1/0434/02/15 քաղաքացիական գործով օրինական
ուժի մեջ մտած վճռով բռնագանձումը տարածել հարկադիր էլեկտրոնային աճուրդով վաճառված ՀՀ Արմավիրի
մարզի Էջմիածնի քաղաքի Չարենց թաղամասի թիվ 26 հասցեում գտնվող հողամասի վաճառքից առաջացած
գումարից պարտապան Գայանե Գալուստի Գալստյանի բաժնեմասին համապատասխան հաշվարկված 768.450
ՀՀ դրամի նկատմամբ, պահանջի մասին։
Քննարկելով սույն գործով դատավարության մեջ Գայանե Գալստյանին որպես երրորդ անձ
ներգրավելու հարցը՝ Դատարանը գտնում է, որ վերջինիս անհրաժեշտ է ներգրավել որպես երրորդ անձ
հետևյալ պատճառաբանությամբ.


ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երրորդ անձինք
այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են կամ մարմինները, որոնց իրավունքները շոշափվում են կամ
անմիջականորեն կարող են շոշափվել գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով, ինչպես
նաև այն մարմինները կամ պաշտոնատար անձինք, որոնց լիազորություններին առնչվում է կամ կարող է
առնչվել ընդունվելիք դատական ակտը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ երրորդ անձինք դատավարության մեջ կարող են ներգրավվել
իրենց դիմումի հիման վրա:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե դատական ակտը անխուսափելիորեն և ուղղակիորեն
տարածվելու է նաև որոշակի անձանց կամ մարմինների վրա, ապա վարչական դատարանը պարտավոր է այդ
անձանց (մարմիններին) ներգրավել դատավարության մեջ որպես երրորդ անձ։
Վերոնշյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ այն դեպքերում, երբ գործի քննության
արդյունքում կայացվող դատական ակտով շոշափելու է կամ հնարավոր է շոշափվի այլ անձանց իրավունքները,
ինչպես նաև այդ դատական ակտն առնչվելու է կամ կարող է առնչվել այլ մարմինների կամ պաշտոնատար
անձանց լիազորություններին, ապա այդ անձինք համարվում են երրորդ անձինք, ովքեր դատավարության մեջ
կարող են ներգրավվել ինչպես իրենց դիմումի հիման վրա, այնպես էլ՝ դատարանի նախաձեռնությամբ: Ընդ
որում, այն դեպքերում, երբ դատարանը գտնում է, որ դատական ակտը անխուսափելիորեն և ուղղակիորեն
տարածվելու է որոշակի անձանց կամ մարմինների վրա՝ վերջիններիս որպես երրորդ անձ ներգրավելը
հանդիսանում է դատարանի պարտականությունը:
Դատարանը, ուսումնասիրելով սույն գործի նյութերը և հիմք ընդունելով վերոգրյալ վերլուծությունը,
գտնում է, որ տվյալ դեպքում կայացվող դատական ակտը շոշափելու է Գայանե Գալստյանի իրավունքները:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի
1-ին և 3-րդ մասերը՝ Դատարանը եզրահանգում է, որ սույն գործով Գայանե Գալստյանին դատավարության
մեջ պետք է ներգրավել որպես երրորդ անձ:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ, 123-րդ
հոդվածներով և 127-րդ հոդվածի 10-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ
հոդվածով, Դատարանը`

Ո Ր Ո Շ Ե Ց

1. ըստ հայցի ՖԻՆՔԱ ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերությունն ընդդեմ ՀՀ Հարկադիր
կատարումն ապահովող ծառայության՝ ՀՀ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի
մարզային բաժնի ավագ հարկադիր կատարողի 29.06.2023 թվականի Բռնագանձված գումարների
բաշխման մասին որոշումն անվավեր ճանաչելու և որպես հետևանք՝ պարտավորեցնել ՀՀ Հարկադիր
կատարումն ապահովող ծառայության թիվ ԱՐԴ1/1425/02/19 գործով տրված կատարողական թերթի
համաձայն՝ թիվ ԱՐԴ1/0434/02/15 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճռով բռնագանձումը
տարածել հարկադիր էլեկտրոնային աճուրդով վաճառված ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի քաղաքի Չարենց
թաղամասի թիվ 26 հասցեում գտնվող հողամասի վաճառքից առաջացած գումարից պարտապան Գայանե
Գալուստի Գալստյանի բաժնեմասին համապատասխան հաշվարկված 768.450 ՀՀ դրամի նկատմամբ,
պահանջի մասին, վարչական գործով դատավարության մեջ Գայանե Գալստյանին ներգրավել որպես երրորդ
անձ:


2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ ՎԱՐԱԶԴԱՏ ՄԻՔԱԵԼՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 494807 /216/

Էլ. փոստ`