Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/25343/02/23 քաղաքացիական գործով պատասխանող Վահան Էդուարդի Մնացականյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

06.10.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ նաև՝ Դատարան), քննարկելով ըստ հայցի Սուսաննա Էդուարդի Սևինյանի (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ Վահան Էդուարդի Մնացականյանի (այսուհետ նաև՝ Պատասխանող)՝ բաժնային սեփականություն հանդիսացող գույքից բաժինն առանձնացնելու, իսկ անհնարինության և բաժնային սեփականության մյուս մասնակիցների կողմից այն շուկայական գնով ձեռք չբերելու դեպքում, հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու և ստացված գումարը ընդհանուր սեփականության մասնակիցների միջև բաշխելու պահանջների մասին, քաղաքացիական գործով հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը,

ՈՐՈՇԵՑ

1. Սուսաննա Էդուարդի Սևինյանի ընդդեմ Վահան Էդուարդի Մնացականյանի՝ բաժնային սեփականություն հանդիսացող գույքից բաժինն առանձնացնելու, իսկ անհնարինության և բաժնային սեփականության մյուս մասնակիցների կողմից այն շուկայական գնով ձեռք չբերելու դեպքում, հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու և ստացված գումարը ընդհանուր սեփականության մասնակիցների միջև բաշխելու պահանջների մասին, հայցադիմումն ընդունել վարույթ:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`