Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍԴ3/0924/02/23 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում 99-րդ հոդվածի 3-րդ մաս

10.10.2023

Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարություն 99-րդ հոդվածի 3-րդ նաս

Պատասխանողներ՝ Բորիս Հարությունի Մարտիրոսյանին
ք.Երևան, Նոր Նորքի 8-րդ զանգված,շ. 29, բն. 65

Շիրազ Ռուբիկի Գրիգորյանին
ՀՀ Սյունիքի մարզ, Տաթև, Շինուհայր, փ. 8, տ. 19

Քաղաքացիական գործ թիվ ՍԴ3/0924/02/23

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն կից ուղարկվում է «Պարզեցված վարույթը դադարեցնելու, նախնական դատական նիստ նշանակելու, դատական սանկցիա կիրառելու մասին միջնորդությունը մերժելու մասին» ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2023թ. հոկտեմբերի 10-ի որոշումը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի և 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Դուք ծանուցվում եք ըստ հայցի «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության ընդդեմ Բորիս Հարությունի Մարտիրոսյանի և Շիրազ Ռուբիկի Գրիգորյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սիսիանի նստավայրում (հասցե` ք.Սիսիան, Գ. Նժդեհի 6) 2023թ. նոյեմբերի 16-ին, ժամը 12:30-ին նշանակված նախնական դատական նիստի վայրի և ժամանակի մասին:
Պարզաբանում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ «1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: 2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: 3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար»։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ «1. Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ»։
Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Ներկայացուցչի մասնակցության պարագայում` օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:

Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:



Դատավորի գործավար Ն. Հայրապետյան

Հասցե` ք,Սիսիան, Գ․ Նժդեհի 6

Հեռ..` 0283023882

Էլ. փոստ`