Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/23907/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

10.10.2023

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված

Պատասխանող՝ Նինա Մովսեսյան

հասցեն՝ Կոտայք, Առինջ Գթղմ., 7փ 4/40



ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր՝ Էդ. Ամալյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԴ/23907/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի` <Ակբա բանկ> ԲԲ ընկերության ընդդեմ պատասխանողներ՝ Անահիտ Անանյանի, Նինա Մովսեսյանի, Նարեկ Հարությունյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու հարցը`

Դուք, Ձեր անձը հաստատող փաստաթղթով որպես պատասխանող /հայցվոր, հայցվորի ներկայացուցիչ, դիմող, դիմողի ներկայացուցիչ, հակընդդեմ պատասխանող, հակընդդեմ պատասխանողի ներկայացուցիչ,երրորդ անձի ներկայացուցիչ/, 2023թ. նոյեմբերի 06-ին, ժամը 12:30-ին հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրի վարչական շենք՝ դատավոր Էդ. Ամալյանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/23907/02/21 քաղաքացիական գործով նախնական դատական նիստին մասնակցելու համար:

Դատական նիստերի դահլիճ թիվ 10

Ծանուցագիրը ստացա անձամբ----------------------------------------------------------------------------------------

Դատարանի հասցեն՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10



Դատավորի գործավար` Լ. Պետրոսյան

Գործ ԵԴ/23907/02/21


ՈՐՈՇՈՒՄ
Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին
20.01.2022թ. ք. Երևան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ դատավոր` Էդ. Ամալյանի, քարտուղարությամբ Մ. Հովհաննիսյանի, դռնբաց նախնական դատական նիստում քննության առնելով քաղաքացիական գործն ըստ հայցի` <Ակբա բանկ> ԲԲ ընկերության ընդդեմ պատասխանողներ՝ Անահիտ Անանյանի, Նինա Մովսեսյանի, Նարեկ Հարությունյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու հարցը`

Պ Ա Ր Զ Ե Ց Ի
Հայցվոր ընկերությունը 27.05.2021թ-ին հայց է ներկայացրել դատարան: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 07.06.2021թ-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի համաձայն՝
1. Ապացույցները, ինչպես նաև դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունները ներկայացնում են գործին մասնակցող անձինք:
2. Գործին մասնակցող անձը պարտավոր է մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտն առաջին ատյանի դատարանի և գործին մասնակցող մյուս անձանց առջև բացահայտել ու հնարավորության դեպքում տրամադրել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է կատարում որպես իր պահանջների և առարկությունների ապացուցման հիմք:
3. Առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո գործին մասնակցող անձի ներկայացրած լրացուցիչ ապացույցն ընդունում է, իսկ ապացույց ձեռք բերելուն ուղղված միջնորդությունը բավարարում է, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է դատարանի սահմանած ժամկետում տվյալ ապացույցը կամ միջնորդությունը ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով։
4. Եթե գործին մասնակցող մյուս անձինք հնարավորություն չեն ունեցել նախապես ծանոթանալու ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո ընդունված ապացույցին, ապա առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձանց տրամադրում է ողջամիտ ժամկետ` այդ ապացույցին ծանոթանալու, դրա վերաբերյալ դիրքորոշում, ներառյալ` այն հիմնավորող ապացույցներ ներկայացնելու համար։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի՝ սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Քննարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, դատարանը գտնում է, որ պետք է սահմանել ապացուցման ենթակա փաստերը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածով սահմանված ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` բաշխել ապացուցման պարտականությունը հետևյալ կերպ` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածով՝ դատարանը
ՈՐՈՇԵՑ
Թիվ ԵԴ/23907/02/21 քաղաքացիական գործով սահմանել ապացուցման ենթակա հետևյալ փաստերը՝
Հայցվորը պետք է ապացուցի իր պահանջի հիմքում ընկած փաստերը՝
- կողմերի միջև կնքվել է վարկային պայմանագիր, թե ոչ,
- պատասխանողը ստացել է վարկային պայմանագրով նախատեսված գումարը, թե ոչ,
- պատասխանողների համապարտ պարտապան հանդիսանալու փաստը,
- կողմերի միջև առկա են քաղաքացիաիրավական հարաբերություններ, թե ոչ:
Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 21.02.2022 թվականը:
Սույն որոշումը ենթակա չէ բողոքարկման:


Դատավոր` Էդ. Ամալյան

Հասցե` ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` 010-20-00-13

Էլ. փոստ`