Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՐԱԴ1/0791/02/22 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում

11.10.2023

Հայտատու` ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Թիվ ԱՐԱԴ1/0791/02/22 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում

Պատասխանող՝ Նաննա Ֆերզի Մուրադյանին
Հասցե՝ ՀՀ, Արագածոտնի մարզ, համայնք Ճարճակիս

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետև՝ Վերաքննիչ դատարան) վարույթում է գտնվում թիվ ԱՐԱԴ1/0791/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի Ալբերտ Արտավազդի Բարոյանի, Լարիսա Լևոնի Պողոսյանի ընդդեմ Ֆերզ Համոյի Մուրադյանի, Վեներա Ֆերզի Մուրադյանի, Ռայա Ֆերզի Մուրադյանի, Սիրուն Ֆերզի Մուրադյանի, Սուսան Ֆերզի Մուրադյանի, Վարո Ֆերզի Մուրադյանի, Նաննա Ֆերզի Մուրադյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 13․07․2023 թվականի վճռի դեմ Ալբերտ Արտավազդի Բարոյանի և Լարիսա Լևոնի Պողոսյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը:
Վերաքննիչ դատարանի (նախագահությամբ՝ դատավոր Իվան Բաղմանյանի, դատավորներ՝ Դ․ Սերոբյանի, Ս․ Թորոսյանի) 14․09․2023 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:
Տեղեկացնում ենք, որ վերաքննիչ բողոքի դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում Հասցե՝ 0026, Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. +(374)-10-49-48-11 (ներքին՝ 341), որոնց կարող եք ծանոթանալ օրենքով սահմանված կարգով:

Ի գիտություն` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան` սկսած վերաքննիչ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող 15-րդ օրը:
Վերաքննիչ բողոքի պատասխանն ուղարկվում է կամ առձեռն հանձնվում է վերաքննիչ դատարան և գործին մասնակցող անձանց: Վերաքննիչ բողոքի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Վերաքննիչ բողոքի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Վերաքննիչ բողոքի պատասխանում նշվում են` 1) վերաքննիչ դատարանի անվանումը. 2) պատասխանը ներկայացրած անձի և գործին մասնակցող անձանց անունները (անվանումները). 3) դատարանի անվանումը, որի կայացրած դատական ակտի դեմ բերվել է վերաքննիչ բողոքը, գործի համարը և դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը. 4) վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների վերաբերյալ դիրքորոշումը և դրա հիմնավորումները։
Ներկայացված պատասխանին կցվում են պատասխանի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելու կամ առձեռն հանձնելու ապացույցները։
Վերաքննիչ բողոքի պատասխանն ստորագրում է պատասխանը ներկայացրած անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է գործը վարելու նրա լիազորությունները հավաստող լիազորագիրը, եթե այն առկա չէ դատական գործում:
Վերաքննիչ բողոքի պատասխան չներկայացնելը չի կարող գնահատվել որպես վերաքննիչ բողոքում նշված փաստարկների հետ համաձայնություն:

Դատավորի օգնական Ք․ Գասպարյան

Հասցե` ք. Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +(374)-10-494811 (ներքին՝ 341)

Էլ. փոստ`