թիվ ԵԴ2/30951/02/23 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնցման ծանուցում
20.10.2023
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Աջափնյակ - 2 նստավայր` ք.Երևան, Հալաբյան 41 ա, հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420, 421), www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ ajapnyak2@court.am, աշխատակազմի էլ. հասցե՝ datavorshahnazaryan@gmail.com
Գործ թիվ ԵԴ2/30951/02/23
<<20>> հոկտեմբերի 2023թ.
Քաղաքացիական գործով պատասխանող
<<Մոսկովյան Ինվեստիցիոն Շինարարական Ընկերություն>>
ՍՊ ընկերությանը
/ՀՀ, ք. Երևան, Փ. Բյուզանդի 1/3/
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Հ. Շահնազարյանի որոշմամբ՝ «Սիթի Պլազա» Համատիրության (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ «Մոսկովյան Ինվեստիցիոն Շինարարական Ընկերություն» ՍՊ ընկերության (այսուհետ նաև՝ Պատասխանող), երրորդ անձ ՀՀ Կադաստրի կոմիտեի՝ ՀՀ, ք. Երևան, Հյուսիսային պողոտա 10 հասցեում գտնվող շենքի սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը ճանաչելու և որպես հետևանք պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ և օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Տեղեկացնում եմ, որ ՀՀ ք¬աղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41 ա):
Պարզաբանում եմ, որ կարող եք դիմումներ կայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, ծանուցումը:
Տեղեկացնում եմ, որ իրավունք ունեք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված կարգով հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում ներկայացնել հայցադիմումի պատասխան, իսկ հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ:
Հարգանքով՝
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՀԱԼԱՋՅԱՆ
Հասցե` ք.Երևան,Հալաբյան 41ա
Հեռ..` հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420)
Էլ. փոստ`