Թիվ ՍնԴ/0163/04/19 սնանկության գործով դատական ծանուցագիր
20.10.2023
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0065, ՀՀ, ք. Երևան, Օտյան 53/2, հեռ. /010/ 74-28-90, snank@court.am
ԴԴԱ-6
ՍնԴ/0163/04/19
19.10.2023թ.
«Ալիանս Լոջիսթիք» ՍՊԸ
/ք. Երևան, Արմենակյան 2/5/
«ՄԻԿՇԻՆ» ՍՊԸ
/ք. Երևան, Ադոնցի 8, 170/
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
/ք. Երևան, Մ. Խորենացի 3/
«Էս Թի Սերվիս» ՍՊԸ
/ք. Երևան, Ազատության 27/4/
«Կեչառիս Հոթել» ՍՊԸ սնանկության
գործով կառավարիչ Արսեն Չիտչյան
/ՀՀ, ք․ Երևան, Թոթովենցի 8/2-21/
«Նադար» ՍՊԸ
/ՀՀ, Արարատի մարզ, Մասիսի շրջան, գ. Ջրահովիտ 9 փ. տուն 6/
«Մետէքսիմ»ՍՊԸ
/ք. Երևան, Ազատության 27/4/
«Մետէքսիմ Տերմինալ» ՍՊԸ
/ք․ Երևան, Արտաշատի խճ. 15/1/
«Արմենիա Թրավել+Մ» ՍՊԸ
/ք. Երևան, Վարդանանց 4/
«Գևորգյան գինու գործարան» ՍՊԸ
/ ք. Երևան, Հր․ Աճառյան փ․, 40ա/
«Քեթրին Գրուպ» ՍՊԸ
/ ք. Երևան, Ռուբինյանց 29/6/
«Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ի սնանկության գործով
կառավարիչ` Տիգրան Սահակյան
/ք. Երևան, Բաղրամյան 17/
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի վարույթում է գտնվում թիվ ՍնԴ/0163/04/19 սնանկության գործն ըստ դիմումի «Ալիանս Լոջիսթիք» ՍՊԸ֊ի ընդդեմ «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ի՝ վերջինիս սնանկ ճանաչելու պահանջի մասին:
ՀՀ սնանկության դատարանի 11.03.2020թ. որոշմամբ՝ ՀՀ ՊԵԿ-ի կողմից ներկայացված բողոքը / «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդված/՝ սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանի գործողությունները վիճարկելու վերաբերյալ, մերժվել է:
04.03.2020թ. ՀՀ ՊԵԿ-ի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք ՀՀ սնանկության դատարանի 11.02.2020թ կայացրած սնանկության գործով ՀՀ ՊԵԿ-ի կողմից ներկայացված բողոքը քննության առնելու մասին որոշման դեմ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.05.2020թ որոշմամբ՝ ՀՀ ՊԵԿ-ի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է և ՀՀ սնանկության դատարանի 11.02.2020թ. «Սնանկության գործով ՀՀ ՊԵԿ-ի կողմից ներկայացված բողոքը քննության առնելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ: 01.06.2020թ. ՀՀ ՊԵԿ-ի կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոք՝ ՀՀ վերաքննիչ դատարանի 06.05.2020թ կայացրած որոշման դեմ:
ՀՀ վճռաբեկ դատարանի 13.05.2022թ որոշմամբ՝ վճռաբեկ բողոքը բավարարվել է, բեկանվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.05.2020թ. որոշումը և գործը՝ սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանի գործողությունները վիճարկելու հարցը քննարկելու մասով ուղարկվել է սնանկության դատարան՝ նոր քննության:
Տեղեկացվում է, որ թիվ ՍնԴ/0163/04/19 սնանկության գործով հրավիրված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է՝ 2023թ. դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին, Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի շենքում /ք. Երևան, Օտյան փող. 53/2 շենք, դատական նիստերի թիվ 5 դահլիճ/:
Դատավորի օգնական` Հասմիկ Գևորգյան
Հասցե` ք. Երևան, Օտյան 53/2
Հեռ..` 010-74-28-90
Էլ. փոստ`