Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԿԴ/8556/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

20.10.2023

Հայտատու` Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Փոստային ինդեքս 2302 , Հասցե՝ ՀՀ, Կուրայքի մարզ, ք.Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 13 փողոց, 1/1, էլ. Փոստ kotayqdataran@court.am , Հեռ.
/0223/2-6938
Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/8556/02/23
ԴԴ 23
«19» Հոկտեմբեր 2023թ.
Պատասխանող՝ Բեջան Արամայիսի Ավետիսյանին
ՀՀ,Կոտայքի մարզ,ք.Աբովյան 61շ.,2բն.
Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝
Ա.Կարաքեհյան) վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի <<Վեոլիա ջուր>>ՓԲԸ
ընդդեմ Բեջան Արամայիսի Ավետիսյանի գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ:
Հայցվորի կողմից դատարան է ներկայացվել հայցից հրաժարվելու և թիվ ԿԴ/8556/02/23
քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին միջնորդություն;
Դատական նիստից դուրս ներկայացված պահանջներից հրաժարվելու մասին միջնորդությունը
և դատական ծախսերի բաշխման հարցերը քննելու նպատակով թիվ ԿԴ/8556/02/23 քաղաքացիական
գործով հրավիրել դատական նիստ :
Դատական նիստը նշանակվել է 2023 թվականի նոյեմբերի 01-ին, ժամը 15:00-ին
(դատական նիստերի դահլիճ 2) և Դուք նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և
դրանց պատճեններով կանչվում եք ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության դատարան (ՀՀ, Կոտայքի մարզ, Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 13 փողոց,
1/1) վերոհիշյալ քաղաքացիական գործով՝ որպես հայցվոր։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32 հոդվածի 1-ին մասի համաձայն Դուք,
որպես գործին մասնակցող անձ սույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ,
իրավունք ունեք. 1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից
անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ. 2) հայտնելու բացարկ. 3)
ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը. 4) հարցեր տալու
դատավարության մասնակիցներին. 5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին.
6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու ձեր
փաստարկները և դիրքորոշումը. 7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին
մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ. 8) բողոքարկելու
դատական ակտերը. ) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ
դատավարական գործողություններ:
Դատավորի Օգնական
Մ. Սիմոնյան

Հասցե` քաղաք Հրազդան, Միկրոշրջան թաղամաս,13 փողոց 1/1

Հեռ..` 0223-2-69-38

Էլ. փոստ`