Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/41180/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

20.10.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am

ԵԴ/41180/02/21
03.10.2023թ.

Արմեն Էդուարդի Պողոսյանին
ՀՀ, ք.Երևան, Սարյան փողոց, 40 շենք, բնակարան 42

Արմեն Էդուարդի Պողոսյանին
ՀՀ, ք. Երևան, Ամիրյան փողոց, 18/3 շենք, բնակարան 17

Տիգրան Վլադիմիրի Սարգսյանին
ՀՀ, ք. Երևան, Լեոյի փողոց, 7 շենք, բնակարան 24

Ռազմիկ Արմենի Թումանյանին
ՀՀ, ք. Երևան, Սայաթ Նովայի փողոց, 33 շենք, բնակարան 4

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/41180/02/21 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:

Առդիր` որոշումը՝ 1 թերթից:

Դատավորի օգնական Կ. Հովհաննիսյան


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

03.10.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության ընդդեմ Արմեն Էդուարդի Պողոսյանի, Տիգրան Վլադիմիրի Սարգսյանի, Ռազմիկ Արմենի Թումանյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ը 14.09.2021թ. հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Արմեն Էդուարդի Պողոսյանի, Տիգրան Վլադիմիրի Սարգսյանի, Ռազմիկ Արմենի Թումանյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա.Սուքոյան) 28.09.2021թ. որոշմամբ ներկայացված հայցադիմումը ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Սուքոյանի լիազորությունները դադարեցվելու հիմքով թիվ ԵԴ/41180/02/21 քաղաքացիական գործը 01.03.2023թ մակագրվել և 07.03.2023թ. հանձնվել է ինձ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 09.03.2023 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 04.09.2023 թվականի որոշմամբ 2023 թվականի հոկտեմբերի 03-ին հրավիրվել է նախնական դատական նիստ:
«ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությունը դատարան ներկայացված հայցադիմումով խնդրել է պատասխանողներ Արմեն Էդուարդի Պողոսյանից, Տիգրան Վլադիմիրի Սարգսյանից և Ռազմիկ Արմենի Թումանյանից համապարտության կարգով հօգուտ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության բռնագանձել 2.563.407,69 ՀՀ դրամ, որից 2.504.512 ՀՀ դրամը՝ որպես վարկի գումարի մնացորդ, 42.034,99 ՀՀ դրամը՝ որպես կուտակված տոկոսագումար, 16.860,70 ՀՀ դրամը՝ որպես պայմանագրով նախատեսված տուժանքի գումար, ինչպես նաև սկսած 12.08.2021 թվականից մինչև պարտավորության ամբողջական կատարման օրը վարկի գումարի մնացորդի և կուտակված տոկոսագումարի նկատմամբ հաշվարկել տույժ՝ օրական 0.13 տոկոսի չափով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/41180/02/21 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2023 թվականի նոյեմբերի 27-ին` ժամը «14:20»-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ/41180/02/21 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի հետևյալ փաստերը՝
ա) կողմերի միջև պայմանագրից բխող պարտավորական իրավահարաբերությունների առկայության փաստը,
բ) պատասխանողների կողմից ստանձնած պարտավորությունների խախտում թույլ տալու, կետանցի առկայության փաստերը,
գ) պայմանագրից բխող ընդհանուր պարտքը 2.563.407,69 ՀՀ դրամ կազմելու փաստը, որից 2.504.512 ՀՀ դրամը՝ որպես վարկի գումարի մնացորդ, 42.034,99 ՀՀ դրամը՝ որպես կուտակված տոկոսագումար, 16.860,70 ՀՀ դրամը՝ որպես պայմանագրով նախատեսված տուժանքի գումար
դ) երաշխավորության իրավահարաբերության առկայության և երաշխավորների՝ համապարտ պատասխանատվության կրելու փաստերը,
ե) օրական 0.13 տոկոսի չափով տույժի հաշվարկման հիմքերի առկայության փաստը:
3.2. Պատասխանողները պետք է ապացուցեն իրենց պարտավորությունների՝ սահմանված կարգով պատշաճ կատարված լինելու փաստը:
4. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 27.11.2023 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ




Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`