Թիվ ԵԴ/5300/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
20.10.2023
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am
ԵԴ/5300/02/19
«Նաիրի Ինշուրանս» Ապահովագրական» ՍՊԸ-ին
/ՀՀ, ք. Երևան, Վ.Սարգսյան 10, 110 տարածք/
Մարիամ Ստեփանի Բաղդիշյանին
/ք.Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Շրջանային փ., 38/1/
Արթուր Քարամի Մամոյանին
/ք.Երևան, Էրեբունի, Վարդաշեն 6 փ., 68/2/
Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի թիվ ԵԴ/5300/02/19 քաղաքացիական գործով որոշումը` գործը դատաքննության նշանակելու մասին:
Դատավորի օգնական Կ.Հովհաննիսյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
26.09.2023թ. ք.Երևան
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը` նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, դռնբաց դատական նիստում քննելով թիվ ԵԴ/5300/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի «Նաիրի Ինշուրանս» Ապահովագրական» ՍՊԸ-ի ընդդեմ Մարիամ Ստեփանի Բաղդիշյանի և Արթուր Քարամի Մամոյանի՝ համապարտության կարգով՝ 967.468 ՀՀ դրամի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսի բռնագանձման պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
«Նաիրի Ինշուրանս» Ապահովագրական» ՍՊԸ-ն 25.02.2019թ. հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Մարիամ Ստեփանի Բաղդիշյանի և Արթուր Քարամի Մամոյանի՝ համապարտության կարգով՝ 967.468 ՀՀ դրամի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսի բռնագանձման պահանջների մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 06.03.2019թ. որոշմամբ ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Թիվ ԵԴ/5300/02/19 քաղաքացիական գործով հրավիրվել և անցկացվել են նախնական դատական նիստեր:
Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված անհրաժեշտ գործողությունները:
Հաշվի առնելով, որ գործը նախապատրաստված է դատաքննության, Դատարանը գտնում է, որ այն պետք է նշանակել դատաքննության:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` Դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Քաղաքացիական գործն ըստ հայցի «Նաիրի Ինշուրանս» Ապահովագրական» ՍՊԸ-ի ընդդեմ Մարիամ Ստեփանի Բաղդիշյանի և Արթուր Քարամի Մամոյանի՝ համապարտության կարգով՝ 967.468 ՀՀ դրամի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսի բռնագանձման պահանջների մասին, նշանակել դատաքննության` 2023թ նոյեմբերի 27-ին, ժամը 10:10-ին:
ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10
Հեռ..` +374 10 240161
Էլ. փոստ`