Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հա․ ԵԴ/12053/02/22 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը Դատարանում դեպոնացված լինելու վերաբերյալ ծանուցում

23.10.2023

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան (Էրեբունի նստավայր)
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95,99 հոդվածներով

Հա. ԵԴ/12053/02/22 քաղաքացիական գործ
Գրիգոր Ներսիսյանին
(Բնակության հասցե՝ ՀՀ, ք․Երևան, Բաշինջաղյան 1-ին նրբանցք, շենք 5, բնակարան 1)


ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) վարույթում է գտնվում ըստ հայցի <<ԱՆԻ ՏԵՔՍՏԻԼ>> ՍՊԸ-ի ընդդեմ ՀՀ կառավարության` ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձ Գրիգոր Ներսիսյանի 14.02.2022 թվականի թիվ ՍՑ-ՆԳ-2022/42 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին հա. ԵԴ/12053/02/22 քաղաքացիական գործը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի համաձայն՝
1. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել հայցվորի կամ պատասխանողի կողմում մինչև դատաքննության ավարտը, իսկ սույն օրենսգրքի 41-րդ և 42-րդ գլուխներով նախատեսված կարգով քննվող գործերով՝ մինչև եզրափակիչ դատական ակտի հրապարակումը, եթե գործով կայացվող վճիռը կարող է ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա կամ կարող է հանգեցնել նման իրավունքների և պարտականությունների ծագմանը:
2. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են ներգրավվել գործին իրենց միջնորդության հիման վրա:
3. Եթե առաջին ատյանի դատարանը գտնում է, որ դատական ակտը կարող է անխուսափելիորեն ազդել որոշակի անձանց իրավունքների և պարտականությունների վրա, ապա ծանուցում է տվյալ անձանց` որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու նրանց իրավունքի և դրա իրականացման կարգի վերաբերյալ:
Դատարանի կողմից ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրում (հասցե` ՀՀ, ք.Երևան, Մ.Խորենացի 162Ա) 03․10․2023 թվականին ժամը 12։00-ին հրավիրված դատական նիստի ընթացքում Դատարանը (դատական նիստը նախագահող դատավոր Ա․Օհանյանը) քննության առնելով հայցադիմումի հիմքում ներկայացված փաստական հանգամանքները, գտավ, որ գործով կայացվող վճիռը՝ դատական ծախսերի մասով կարող է ազդել Գրիգոր Ներսիսյանի՝ կողմերից մեկի՝ ՀՀ կառավարության հանդեպ նրա ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա կամ կարող է հանգեցնել նման իրավունքների և պարտականությունների ծագմանը, հետևաբար անհարժեշտություն է առաջացել Ձեզ ծանուցել առ այն, որ Դուք՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու վերաբերյալ Դատարան միջնորդություն ներկայացնելու իրավունք ունեք։
Ձեր կողմից, գործով վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու վերաբերյալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ միջնորդությունն անհրաժեշտ է Դատարան ներկայացնել մինչև 25․01․2024 թվականը։
Միաժամանակ ծանուցվում եք առ այն, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը կկայանա 25․01․2024 թվականին ժամը 17։30-ին։



ԴԱՏԱՎՈՐ` Ա․ ՕՀԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք․Երևան․ Մ․Խորենացու 162Ա

Հեռ..` +37410576784

Էլ. փոստ`