Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԱՐԱԴ1/0620/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման և դատական նիստ նշանակելու մասին

23.10.2023

Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված


ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ


ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ԱՐԱԴ1/0620/02/23 քաղաքացիական գործն ըստ դիմումի՝ Աննա Արծվիկի Մինասյանի՝ Թոռնիկ Վարանցովի Սարգսյանին (ծնված 05.02.2003 թվականին, հաշվառման հասցեն` ՀՀ, Արագածոտնի մարզ, Ապարան խոշորացված համայնք, Հարթավան վարչական բնակավայր, 11-րդ փողոց, տուն 2) անհայտ բացակայող ճանաչելու պահանջի մասին։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածի հիմքով` Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում հրապարակվում է հաղորդագրություն` Թոռնիկ Վարանցովի Սարգսյանին անհայտ բացակայող ճանաչելու պահանջի վերաբերյալ գործ հարուցելու մասին:
Խնդրվում է բոլոր քաղաքացիներին և կազմակերպություններին 05.02.2003 թվականին ծնված Թոռնիկ Վարանցովի Սարգսյանի վերաբերյալ հայտնի տեղեկությունները տրամադրել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին (հասցե` ք.Ապարան, Գայի 11, հեռ. 0252-2-43-81):




ԴԱՏԱՎՈՐ Գ.ՄԻՆԱՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, Գայի 11

Հեռ..` 0025224388

Էլ. փոստ`