Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍԴ3/0561/02/23 քաղաքացիական գործորվ փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում

25.10.2023

Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարություն 99-րդ հոդվածի 3-րդ նաս

Երրորդ անձ՝ Գենիկ Հարությունյանին
ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Սիսիան, Խանջյան փ., 7/9
Աշոտ Հարությունյանին
ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Սիսիան, Խանջյան փ., 7/9
Գոհար Հարությունյանին
ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Սիսիան, Խանջյան փ., 7/9
Գագիկ Հարությունյանին
ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Սիսիան, Խանջյան փ., 7/9
Հովիկ Հարությունյանին
ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Սիսիան, Խանջյան փ., 7/9

Քաղաքացիական գործ՝ թիվ ՍԴ3/0561/02/23

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսւոհետ՝ նաև Օրենսգիրք) 199-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն կից ուղարկվում է «Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու մասին» ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 25․10․2023 թվականի որոշումը:
Տեղեկացնում ենք, որ քաղաքացիական գործի նյութերին կարող եք ծանոթանալ Դատարանի Գորիսի նստավայրում (ք․ Սիսիան, Գ. Նժդեհի 6 հասցեով)։
Միաժամանակ պարզաբանվում է, որ Օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին 6-րդ մասի համաձայն՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձին գործի քննությանը ներգրավելու դեպքում գործի քննությունը շարունակվում է, եթե նա չի միջնորդում գործի քննությունը վերսկսելու մասին։
Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք օգտվում են կողմի իրավունքներից և կրում են նրա պարտականությունները, բացի հակընդդեմ հայցադիմում ներկայացնելու, հայցապահանջի չափ ավելացնելու կամ նվազեցնելու, հայցի առարկան կամ հիմքը փոխելու, հայցապահանջներից հրաժարվելու, հայցապահանջներն ընդունելու, հայցի ապահովում պահանջելու, արբիտրաժային համաձայնություն կնքելու, հաշտության համաձայնություն կնքելու, դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու և արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց սկսելու իրավունքից:
Միաժամանակ հայտնում եմ, որ թիվ ՍԴ3/0561/02/23 քաղաքացիական գործով նշանակվել է ևս մեկ նախնական դատական նիստ՝ 26․12․2023 թվականին ժամը 15։30-ին, ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սիսիանի նստավայրում (հասցե` ք. Սիսիան, Գ․ Նժդեհի 6):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով: Ներկայացուցչի մասնակցության պարագայում` օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:
Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Սիսիանի նստավայրում (ՀՀ, ք. Սիսիան, Գ.Նժդեհի 6):Դատարանը Ձեզ պարզաբանում է, որ կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը։
Դատավորի գործավար Ն. Հայրապետյան

Հասցե` ք,Սիսիան, Գ․ Նժդեհի 6

Հեռ..` 0283023882

Էլ. փոստ`