Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Արտյոմ Աշոտի Թունյանին վարչական վարույթի լսումներին մասնակցելու վերաբերյալ ծանուցում

26.10.2023

Հայտատու` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտե
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-ին և 38-րդ հոդվածներ

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի կողմից Քաղաքացիական ավիացիայի կոմիտե (այսուհետ՝ Կոմիտե) է ներկայացվել 2023 թվականի հոկտեմբերի 3-ին Քիշնև-Երևան թիվ 534 չվերթի ընթացքում ՀՀ քաղաքացի Արտյոմ Աշոտի Թունյանի (հաշվառման հասցե՝ ՀՀ Երևան քաղաք, Աջափնյակ վարչական շրջան, Լենինգրադյան փ., 24 շ., 45 բն.) «ՖԼԱՅՈՒԱՆ ԱՐՄԵՆԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից օդանավում վարքի կանոնների խախտման վերաբերյալ օդանավի անձնակազմի կողմից կազմված ակտը, ինչպես նաև «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ Զվարթնոց «Մ/Օ ավիացիոն անվտանգության ծառայության կողմից 2023 թվականի հոկտեմբերի 3-ին կազմված արձանագրությունը: :
Ներկայացված նյութերի հիման վրա Կոմիտեում հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում 2023 թվականի նոյեմբերի 2-ին ժամը 11։30-ին Ձեզ հրավիրում ենք Կոմիտեի վարչական շենք (սենյակ 307, հեռ +37460434270) մասնակցելու կայանալիք լսումներին՝ քննարկվող փաստական հանգամաների վերաբերյալ կարծիք ներկայացնելու համար:
Խնդրում ենք ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։

Հասցե` ք. Երևան, Աջափնյակ վարչական շրջան, «Զվարթնոց» օդանավակայան

Հեռ..` +37460434265

Էլ. փոստ`