Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Այրըն Մայնինգ Սի էյ» ՍՊ ընկերության վերաբերյալ վարչական վարույթի ծանուցագիր

27.10.2023

Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Հարգելի «Այրըն Մայնինգ Սի էյ» ՍՊ ընկերության տնօրեն Մուսսա Ֆաթթուչ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի հանդեպ Ձեր կողմից հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած հողի հարկի, ինչպես նաև հաշվարկված տույժի գումարների գանձումն օրենքով սահմանված կարգով ապահովելու նպատակով։

Հարուցված վարչական վարույթի լսումները հետաձգվել են՝ «Այրըն Մայնինգ Սի էյ» ՍՊ ընկերության պատշաճ ծանուցումն ապահովելու հիմքով։

Հարուցված վարչական վարույթի լսումները տեղի են ունենալու 2023 թվականի նոյեմբերի 09-ին, ժամը՝ 11։00-ին, որին մասնակցելու նպատակով Դուք՝ որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք ներկայանալ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի կազմակերպական բաժին, հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ քաղաք Մեղրի Զ․Անդրանիկի փողոց 2, 4-րդ հարկ, թիվ 11 սենյակ։

Նախազգուշացնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցները վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր և վարույթին վերաբերվող նյութերի պատճեններով), իսկ լիազորված անձինք՝ լիազորագրով։ Լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում։

Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական վարույթը համապատասխան վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար։

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ քաղաք Մեղրի Զ․Անդրանիկի 2

Հեռ..` 028643500

Էլ. փոստ`