Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/22586/02/23 քաղաքացիական գործով երրորդ անձ՝ Արսեն Արթուրի Սահակյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

28.10.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննարկելով ըստ հայցի Մանվել Միշայի Խաչատրյանի, Սուսաննա Իշխանի Խաչատրյանի, Մարիամ Միշայի Խաչատրյանի, Միշա Գրիշայի Խաչատրյանի (այսուհետ՝ նաև Հայցվորներ) ընդդեմ <<Ակբա Բանկ>> ՓԲԸ-ի (այսուհետ՝ նաև Բանկ), երրորդ անձինք՝ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության, <<Արմավիրի մարզ>> նոտարական տարածքի նոտար Յուրա Խաչիկի Եղիազարյանի, Կադաստրի կոմիտեի, Արսեն Արթուրի Սահակյանի (այսուհետ՝ նաև Երրորդ անձինք)՝ Բանկի գումար գանձելու գործողությունը և աճուրդը չդադարեցնելու անգործությունն ոչ իրավաչափ ճանաչելու, աճուրդը, առուվաճառքի պայմանագիրը և իրավունքների պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, քաղաքացիական գործով հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը,


ՈՐՈՇԵՑ

2. Մանվել Միշայի Խաչատրյանի, Սուսաննա Իշխանի Խաչատրյանի, Մարիամ Միշայի Խաչատրյանի, Միշա Գրիշայի Խաչատրյանի ընդդեմ <<Ակբա Բանկ>> ՓԲԸ-ի՝ երրորդ անձինք՝ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության, <<Արմավիրի մարզ>> նոտարական տարածքի նոտար Յուրա Խաչիկի Եղիազարյանի, Կադաստրի կոմիտեի, Արսեն Արթուրի Սահակյանի՝ Բանկի գումար գանձելու գործողությունը և աճուրդը չդադարեցնելու անգործությունն ոչ իրավաչափ ճանաչելու, որպես հետևանք աճուրդը, առուվաճառքի պայմանագիրը և իրավունքների պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, հայցադիմումն ընդունել վարույթ:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`