Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/30974/02/23 քաղաքացիական գործով երրորդ անձ Լուսինե Վրեժի Մանուկյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

28.10.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննարկելով ըստ հայցի Մարիամ Մեսրոպի Մինասյանի (այսուհետ՝ նաև Հայցվոր) ընդդեմ Կարինե Մելքոնի Մինասյանի (այսուհետ՝ նաև Պատասխանող), վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝ Լուսինե Վրեժի Մանուկյանի, Հակոբ Մեսրոպի Մինասյանի (այսուհետ՝ նաև Երրորդ անձինք)՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը


ՈՐՈՇԵՑ

1. Մարիամ Մեսրոպի Մինասյանի ընդդեմ Կարինե Մելքոնի Մինասյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝ Լուսինե Վրեժի Մանուկյանի, Հակոբ Մեսրոպի Մինասյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, հայցադիմումն ընդունել վարույթ:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`