Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՍնԴ/1773/04/19 սնանկության գործվ դատական ծանգիր

30.10.2023

Հայտատու` ՀՀ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարությն օրենսգիրք, 95-րդ հոդված

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

0065, ՀՀ, ք. Երևան, Օտյան 53/2, հեռ. /010/ 74-28-90, snank@court.am
ԴԴԱ-6
ՍնԴ/1773/04/19
10.10.2023թ.
Ալվարդ Կորյունի Շտայան
/ք.Երևան, Չարենցի փող. 40շ. բն. 24/

Կարինե Փառնավազի Խաչատրյան
/հասցե՝ ք. Երևան, Յա. Զառոբյան 4., բն. 6/

<<Յունիբանկ>>ԲԲԸ
ք. Երևան,Չարենցի 12, 53, 1-5

Կարինե Փառնավազի Խաչատրյանի սնանկության գործով
կառավարիչ` Արմինե Մովսիսյան
/ ք.Երևան, Փարպեցու 11ա. բն.42/


Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի /դատավոր՝ Ա. Բաբայան/ վարույթում է գտնվում թիվ ՍնԴ/1773/04/19 սնանկության գործն ըստ դիմումի Ալվարդ Շտայանի ընդդեմ Կարինե Խաչատրյանի՝ վերջինիս սնանկ ճանաչելու պահանջի մասին:
02.06.2021թ. Կարինե Փառնավազի Խաչատրյանի սնանկության գործով կառավարիչ՝ Արմինե Մովսիսյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ «Յունիբանկ» ԲԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի հրապարակային սակարկություններով վաճառքը թույլատրելու վերաբերյալ։
Կարինե Փառնավազի Խաչատրյանի սնանկության գործով կառավարիչ՝ Արմինե Մովսիսյանը 15․11․2022թ․ միջնորդություն է ներկայացրել Դատարան՝ ՀՀ, ք. Երևան, Յա. Զարոբյան 4 բնակարան 6 հասցեում գտնվող գույքի հրապարակային սակարկություններով վաճառքը դադարեցնելու վերաբերյալ։
Դատարանի 16.11.2022թ. որոշմամբ Կարինե Փառնավազի Խաչատրյանի սնանկության գործով կառավարիչ՝ Արմինե Մովսիսյանի միջնորդությունը բավարարվել է և ընդհատվել է ՀՀ սնանկության դատարանի 14․06․2021թ․ որոշմամբ ՀՀ, ք. Երևան, Յա. Զարոբյան 4 բնակարան 6 հասցեի անշարժ գույքի հրապարակային սակարկություններով գույքի իրացումը։
Նշված որոշման դեմ «Յունիբանկ» ԲԲԸ-ի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10․04․2023թ․ որոշմամբ «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերության անունից ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարել։ Թիվ ՍնԴ/1773/04/19 սնանկության գործով ՀՀ սնանկության դատարանի 16.11.2022 թվականի «Հրապարակային սակարկություններով գույքի իրացումն ընդհատելու մասին» որոշումը վերացնել, և հարցն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
Կարինե Փառնավազի Խաչատրյանի սնանկության գործով կառավարիչ՝ Արմինե Մովսիսյանը 06․07․2023թ․ միջնորդություն է ներկայացրել Դատարան՝ խնդրելով թույլատրել շարունակել ՀՀ, ք. Երևան, Յա. Զարոբյան 4 բնակարան 6, հասցեի անշարժ գույքի հրապարակային սակարկություններով վաճառքը։
Վերը նշված միջնորդությունները քննության առնելու համար հրավիրված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է՝ 2023թ. նոյեմբերի 14-ին, ժամը 14:30-ին, Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի շենքում /ք. Երևան, Օտյան փող. 53/2 շենք, դատական նիստերի թիվ 5 դահլիճ/:

Դատավորի օգնական` Հասմիկ Գևորգյան

Հասցե` ք. Երևան, Օտյան 53/2

Հեռ..` 010-74-28-90

Էլ. փոստ`