Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հրանուշ Վասիլի Երիցյանի սնանկության վարույթի շրջանակներում գույքի բաց դասական եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին հայտարարություն

30.10.2023

Հայտատու` Հրանուշ Վասիլի Երիցյանի սնանկության գործով կառավարիչ Տարոն Բանդուրյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 -րդ հոդված

2023թ․ նոյեմբերի 20-ին ժամը 15։00-ին Հրանուշ Վասիլի Երիցյանի սնանկության գործով կառավարիչ Տարոն Բանդուրյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի գույքերի աճուրդ-վաճառք հետևյալ լոտերով և մեկնարկային գներով`

Լոտ 1։ ՀՀ, ք․ Երևան, Ավան, Ավան-Առինջ թաղամաս, 1-ին միկրոշրջան, 1/9 շենք, 54 բնակարան, սեփ․ վկ․՝ 10112022-01-0014,

Շինության տվյալները: Կադաստրային ծածկագիր՝ 01-002-0108-0176-001-054, նպատակային նշանակությունը՝ բնակելի, տեսակ՝ բնակարան, մակերեսի չափը՝ 113,61 քմ, գրանցված իրավունքի տեսակը՝ սեփականություն:
Նկարագրություն։ Հարկ/Հարկայնություն՝ 14/11 հարկ, շենքի տիպը՝ պանելային, դռները՝ դրսի դուռը երկաթյա, ներսի դռները՝ մետալոպլաստ, շենքի միջհարկային ծածկերը՝ ե/բ, պատուհանները՝ մետալոպլաստ, սենյակների հատակը՝ մանրահատակ, սանհանգույցինը՝ սալիկապատ, կոմունալ հարմարությունները՝ կոյուղի, հոսանք, ջուր, գազ

Գույքի շուկայական արժեքը կազմում է 38.400.000 /երեսունութ միլիոն չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ:

Լոտ 2։ ՀՀ, ք․ Երևան, Ավան, Ավան-Առինջ թաղամաս, 1-ին միկրոշրջան, 1/9 շենքի բակում գտնվող ավտոտնակ, սեփ․ վկ․՝ 2137195,

Հողամասի տվյալները: Կադաստրային ծածկագիր՝ -, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, օգտագործման նպատակը՝ ավտոտնակի կառուցման համար, մակերեսի չափը՝ 0․00199 հա, գրանցված իրավունքի տեսակը՝ վարձակալություն:
Շենքի տվյալները: Կադաստրային ծածկագիր՝ -, նպատակային նշանակությունը՝ բնակելի, օգտագործման նպատակը՝ ավտոտնակ, մակերեսի չափը՝ 18․7 քմ, գրանցված իրավունքի տեսակը՝ սեփականություն:
Նկարագրություն։ Հարկ/Հարկայնություն՝ 1 հարկ, շենքի տիպը՝ քարե, դռները՝ երկաթյա դարպաս

Գույքի շուկայական արժեքը կազմում է 4.200.000 /չորս միլիոն երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ:

Լոտ 3։ ՀՀ, մարզ Կոտայք, համայնք Հրազդան, քաղաք Հրազդան, Աղբյուրակ այգեգործական զանգված հասցեում գտնվող հողամաս, սեփ․ վկ․՝ 10112022-07-0030

Հողամասի տվյալները: կադաստրային ծածկագիր՝ 07-001-0150-0024, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ բնակելի կառուցապատման, մակերեսի չափը՝ 0․0477 հա, գրանցված իրավունքի տեսակը՝ սեփականություն:
Նկարագրություն՝ տրանսպորտային մատչելիություն՝ գրունտային, անբավարար, տարածաշրջանի գրավչություն՝ միջին, դիրք՝ միջինից վատ, բարելավումներ՝ չկան,

Գույքի շուկայական արժեքը կազմում է 1.100.000 /մեկ միլիոն հարյուր հազար/ ՀՀ դրամ:

Լոտ 4։ ԵՐՆՈՒՇ ՍՊԸ 100% բաժնեմաս
Բաժնեմասի տվյալները: Ընկերության միակ ակտիվը հանդիսանում է Սևան ազգային պարկ ՊՈԱԿ-ից վարձակալության իրավունքով վերցված Գեղարքունիքի մարզ, համայնք Շողակաթ, գ․ Արտանիշ, 16-րդ փողոց, թիվ 22 հասցեում գտնվող հանգստի համար նախատեսված հողամասը, որի վարձակալությունը լրանում է 31․12․2060թ․։

Գույքի շուկայական արժեքը կազմում է 1.400.000 /մեկ միլիոն չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ա/ ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, բ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով Ամերիաբանկ ՓԲԸ-ում բացված Հրանուշ Վասիլի Երիցյանի սնանկության հատուկ հաշվին` 1570097059950100, մինչև հայտ ներկայացնելու պահը: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Ե․ Օտյան 53/2/: Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման (անհրաժեշտության դեպքում), գույքը գնորդին փոխանցելու և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից: Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ կառավարչից: Աճուրդում հաղթած մասնակիցը գույքի վաճառքի գինը վճարում է աճուրդի արդյունքների մասին արձանագրության ստորագրման օրվանից 10 /տասը/ օրվա ընթացքում՝ նվազեցնելով աճուրդի մասնակցության վճարի չափը:
Լոտը կարելի է ուսումնասիրել հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում՝ աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Լոտը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարիչ Տարոն Բանդուրյանին (հեռ +37444 995588 նաև VIBER):

Հասցե` ք․ Երևան, Մաշտոցի պող․, 13 շ․, 1-ին հարկ, 2-րդ սենյակ

Հեռ..` +37444995588

Էլ. փոստ`