Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Արաքսյա Արտաշեսի Դանիելյանի սնանկության վարույթի շրջանակներում գույքի բաց դասական եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին հայտարարություն

30.10.2023

Հայտատու` Արաքսյա Արտաշեսի Դանիելյանի սնանկության գործով կառավարիչ Տարոն Բանդուրյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 -րդ հոդված

Արաքսյա Արտաշեսի Դանիելյանի սնանկության գործով 2023թ․ հոկտեմբերի 30-ին ժամը 15։00-ին նշանակված գույքերի աճուրդ-վաճառքը չի կայացել։
2023թ․ նոյեմբերի 21-ին ժամը 15։00-ին Արաքսյա Արտաշեսի Դանիելյանի սնանկության գործով կառավարիչ Տարոն Բանդուրյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի գույքերի աճուրդ-վաճառք հետևյալ լոտերով և մեկնարկային գներով`

Լոտ 1։ ք․ Երևան, Կենտրոն, Իսահակյան փողոց 18ա շենք, 8 բնակարան (սեփականության վկայական՝ 22022021-01-0014):
Շենքի Տվյալները։ Կադաստրային համարը՝ 01-006-0105-0001-015-008, նպատակային նշանակությունը՝ բնակելի, մակերեսը՝ 112,14քմ, իրավունքի տեսակը՝ սեփականություն։ Առկա են լրացուցիչ նշումներ /համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի սեփականատերը բազմաբնակարան բնակելի շենքի զբաղեցրած հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամաբ ունի համապատասխան բաժնային սեփականության իրավունք/։
Գույքը գրավադրված է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-ում։

Գույքի շուկայական արժեքը կազմում է 52.277.851 /հիսուներկու միլիոն երկու հարյուր յոթանասունյոթ հազար ութ հարյուր հիսունմեկ/ ՀՀ դրամ:

Լոտ 2։ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Աբովյան փողոց, 38 շենք, թիվ 34 ոչ բնակելի տարածք, 34/1 ոչ բնակելի տարածք, 35 տարածք հասցեներում գտնվող անշարժ գույք՝ որպես մեկ ամբողջություն (սեփականության վկայականներ՝
N06072017-01-0150 /նոր սեփ․վկայական՝ N25102023-01-0066/, N14102019-01-0274, N14102019-01-0002 /նոր վկայական՝ N09122023-01-0314/)

Բնութագրերը՝ ըստ միավորների։

ա․ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Աբովյան փողոց, 38 շենք, թիվ 34 ոչ բնակելի տարածք (սեփականության վկայական՝
N06072017-01-0150 /նոր սեփ․վկայական՝ N25102023-01-0066/)
Հողամասի տվյալները: Կադաստրային համարը՝ 01-006-0105-0117, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, հողամասի չափը՝ 0․187779, իրավունքի տեսակը՝ ընդհանուր բաժնային սեփականություն, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ բնակելի կառուցապատման:
Շենքի Տվյալները։ Կադաստրային համարը՝ 01-006-0105-0117-001-061, նպատակային նշանակությունը՝ հասարակական, մակերեսը ըստ վկայականի՝ 442․15քմ, իրավունքի տեսակը՝ սեփականություն /համաձայն նոր տրամադրված սեփ․ վկայականի լրացուցիչ նշումներ և տեղեկությունների՝ իրավունքի պետական գրանցման իրական ամսաթիվն է՝ 06․07․2017թ․/վկ․ N06072017-01-0150/։ Առկա է ինքնակամ կառուցված 40․71քմ շինություն, որը ներկայացվել է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 16․12․21թ․ ՀՕ397-Ն ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով սահմանված ժամկետների ավարտից հետո/։
Սեփականատիրոջ բաժնեմասը շենքի ընդհանուր օգտագործման տարածքների և 0․187779 հա հողամասի նկատմամբ կազմում է 431/5382։
Մակերեսը համաձայն Հայկ Ավագյանի կողմից կատարված չափագրման տվյալների՝ 450․05 քմ, ինքնակամ՝ 32․81 քմ/։
Գույքը գրավադրված է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-ում։
Միավորի արժեք՝ 250․870․074/երկու հարյուր հիսուն միլիոն ութ հարյուր յոթանասուն հազար յոթանասունչորս/ ՀՀ դրամ։

բ․ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Աբովյան փողոց, 38 շենք, թիվ 34/1 ոչ բնակելի տարածք (N 14102019-01-0274)

Հողամասի տվյալները: Կադաստրային համարը՝ 01-006-0105-0117, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, հողամասի չափը՝ 0․187779 հա/սեփականատիրոջ բաժնեմասը շենքի ընդհանուր օգտագործման տարածքների և 0․187779 հա հողամասի նկատմամբ՝ 53/5382 , իրավունքի տեսակը՝ ընդհանուր բաժնային սեփականություն:
Շենքի Տվյալները։ Կադաստրային համարը՝ 01-006-0105-0117-001-062, նպատակային նշանակությունը՝ հասարակական, մակերեսը՝ 53,4 քմ, իրավունքի տեսակը՝ սեփականություն։
Գույքը գրավադրված է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-ում։
Միավորի արժեք՝ 27․744․091 /քսանյոթ միլիոն յոթ հարյուր քառասունչորս հազար իննսունմեկ/ ՀՀ դրամ

գ․ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Աբովյան փողոց, 38 շենք, 35 տարածք (N 14102019-01-0002 /նոր սեփ․ վկայական N 09102023-01-0314/)

Հողամասի տվյալները: Կադաստրային համարը՝ 01-006-0105-0117, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, հողամասի չափը՝ 0․187779, իրավունքի տեսակը՝ ընդհանուր բաժնային սեփականություն, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ խառը կառուցապատման:
Շենքի Տվյալները։ Կադաստրային համարը՝ 01-006-0105-0117-001-057, նպատակային նշանակությունը՝ հասարակական, մակերեսը ըստ վկայականի՝ 869․79քմ, իրավունքի տեսակը՝ սեփականություն։
/համաձայն նոր տրամադրված սեփ․ վկայականի լրացուցիչ նշումների և տեղեկությունների՝
Բաժնեմասը շենքի ընդհանուր օգտագործման տարածքների և 0․187779 հա հողամասի նկատմամբ կազմում է 509/5382։ Առկա է 2021թ․ ինքնակամ կառուցված 107․32քմ մակերեսով ինքնակամ շինություններ, որոնք ներկայացվել են ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 16․12․21թ․ ՀՕ397-Ն ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով սահմանված ժամկետների ավարտից հետո/։
Գույքը գրավադրված է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-ում։
Միավորի արժեք՝ 507․658․113/հինգ հարյուր յոթ միլիոն վեց հարյուր հիսունութ հազար հարյուր տասներեք/ ՀՀ դրամ։

Գույքի շուկայական արժեքը կազմում է 786․272․278 /յոթ հարյուր ութսունվեց միլիոն երկու հարյուր յոթանասուներկու հազար երկու հարյուր յոթանասունութ/ ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ա/ ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, բ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով Ամերիաբանկ ՓԲԸ-ում բացված Արաքսյա Արտաշեսի Դանիելյանի սնանկության հատուկ հաշվին` 1570092656100100, մինչև հայտ ներկայացնելու պահը: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Ե․ Օտյան 53/2/: Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման (անհրաժեշտության դեպքում), գույքը գնորդին փոխանցելու և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից: Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ կառավարչից: Աճուրդում հաղթած մասնակիցը գույքի վաճառքի գինը վճարում է աճուրդի արդյունքների մասին արձանագրության ստորագրման օրվանից 10 /տասը/ օրվա ընթացքում՝ նվազեցնելով աճուրդի մասնակցության վճարի չափը:
Լոտը կարելի է ուսումնասիրել հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում՝ աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Լոտը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարիչ Տարոն Բանդուրյանին (հեռ +37444 995588 նաև VIBER):

Հասցե` ք․ Երևան, Մաշտոցի պող․, 13 շ․, 1-ին հարկ, 2-րդ սենյակ

Հեռ..` +37444995588

Էլ. փոստ`