Թիվ ԵԿԴ/2356/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
31.10.2023
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0014, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, 010-24-08-21, www.court.am
Թիվ ԵԿԴ/2356/02/17
Քաղաքացիական գործով
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Երրորդ անձ՝ Արմեն Եղիազարյանին
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Վ.Վաղարշյան փող., 22 շենք, 18 բն.
Դատավոր Ա.Շիլաջյանի վարույթում է քննվում թիվ ԵԿԴ/2356/02/17 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Արմեն Վիլենի Տոնիկյանի ընդդեմ Տիգրան Արզումանյանի, Քալրս Դիզայն ՍՊԸ, երրորդ անձին՝ Արմեն Եղազարյանի, ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության՝ Քալրս Դիզայն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցների 2017թ. մայիսի 18-ի արտահերթ ընդհանուր ժողովի թիվ 1 արձանագրությունն անվավեր ճանաչելու, դրա հիման վրա կատարված գործադիր մարմնի պետական գրանցման ակտն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1–ին կետի 11–րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև a.shilajyan@court.am էլեկտրոնային հասցեով:
Տեղեկացվում է, որ նախնական դատական նիստը նշանակվել է 29.01.2024թ., ժամը 10:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրում:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հասցե` Հրաչյա Ներսիսյան 10
Հեռ..` 010240821
Էլ. փոստ`