Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/9365/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

31.10.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Արաբկիրի նստավայր` ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61(ներքին՝ 110), www.court.am,
գրասենյակի էլ. հասցե՝ arabkir-dataran@mail.ru

ԵԴ/9365/02/22

Պատասխանող Ծովինար Սարգսի Անդրեասյանին
ՀՀ, ք.Երևան, Շենգավիթ, Գ. Նժդեհի 13/2 շենք, բնակարան 19

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/9365/02/22 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:

Միևնույն ժամանակ հայցվոր կողմին պարզաբանվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետն առ այն, որ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

Դատավորի օգնական Կ. Հովհաննիսյան


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

24.10.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, մասնակցությամբ իրավասու մարմին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի ներկայացուցիչ Մարինե Մկրտչյանի, դռնբաց նախնական դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Ռուստամ Ռոբերտի Վարդևանյանի ընդդեմ Ծովինար Սարգսի Անդրեասյանի, իրավասու մարմիններ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի, Արմավիր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի` տեսակցության կարգ սահմանելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Ռուստամ Ռոբերտի Վարդևանյանը 02.03.2022 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Ծովինար Սարգսի Անդրեասյանի, իրավասու մարմիններ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի, Արմավիր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի` երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու պահանջի մասին, որը 09.03.2022 թվականին հանձնվել է ինձ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 14.03.2022 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 14.03.2022 թվականի որոշմամբ հայցվորի կողմից ներկայացված միջնորդությունը բավարարվել է: Դատարանը որոշել է պարտավորեցնել պատասխանող Ծովինար Սարգսի Անդրեասյանին թույլատրել Ռուստամ Ռոբերտի Վարդևանյանին տեսակցելու իր դստեր՝ Ռոսա Ռուստամի Վարդևանյանի (ծնված՝ 20.08.2018թ.) հետ յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 13:00-ից մինչև 17:00-ն՝ Ռուստամ Ռոբերտի Վարդևանյանի բնակության վայրում Ծովինար Սարգսի Անդրեասյանի ներկայությամբ, ինչպես նաև պատասխանող Ծովինար Սարգսի Անդրեասյանին արգելել Ռոսա Ռուստամի Վարդևանյանին (ծնված՝ 20.08.2018թ.) առանց երեխայի հոր համաձայնության դուրս տանել Հայաստանի Հանրապետության տարածքից մինչև Ռուստամ Վարդևանյանի կողմից ներկայացված հայցի հիման վրա հարուցված քաղաքացիական գործով դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների հատուկ բաժնի ավագ հարկադիր կատարող Վ. Շահվերդյանի կողմից կայացված կատարողական վարույթն ավարտելու մասին 19.01.2023 թվականի որոշումը դատարան է մուտքագրվել 02.02.2023 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 16.03.2023 թվականի որոշմամբ թիվ ԵԴ/9365/02/22 քաղաքացիական գործով հրավիրվել է նախնական դատական նիստ:
Հայցվոր Ռուստամ Ռոբերտի Վարդևանյանը դատարան ներկայացված հայցադիմումով խնդրել է սահմանել. Ռոսա Ռուստամի Վարդևանյանի (ծնված՝ 20.08.2018 թվականին) և Ռուստամ Ռոբերտի Վարդևանյանի տեսակցության հետևյալ կարգը. յուրաքանչյուր շաբաթ օրվա ժամը 10:00-ից մինչ կիրակի օրվա ժամը 19:00-ն՝ գիշերակացով և Ռուստամ Ռոբերտի Վարդևանյանի բնակության վայրում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/9365/02/22 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2024 թվականի հունվարի 30-ին` ժամը «14:30»-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ/9365/02/22 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվոր Ռուստամ Ռոբերտի Վարդևանյանը պետք է ապացուցի հետևյալ փաստերը՝
ա) Ռուստամ Ռոբերտի Վարդևանյանի և Ռոսա Ռուստամի Վարդևանյանի (ծնված՝ 20.08.2018 թվականին) միջև ազգակցական կապի առկայության փաստը,
բ) Հայցվորի կողմից պահանջվող կարգով, եղանակով և վայրում երեխայի տեսակցության կարգ սահմանելը բխում է երեխայի լավագույն շահերից:
3.2. Պատասխանող Ծովինար Սարգսի Անդրեասյանը պետք է ապացուցի, որ տեսակցության նման կարգ սահմանելը հակասում է երեխայի լավագույն շահերին:
4. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 30.01.2024 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`