Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ/0248/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

01.11.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Արաբկիրի նստավայր` ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61(ներքին՝ 110), www.court.am,
գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am

ԵԴ/0248/02/21

Աննա Գալուստի Գասպարյանին
/ՀՀ, ք.Սիսիան, Իսրայելյան փող., 39 շենք, բն. 36/

Աննա Գալուստի Գասպարյանին
/ՀՀ, ք.Սիսիան, Ծիծեռնակաբերդի խճղ., 1/2 շենք, բն. 32/

Արտաշես Հրաչյայի Պողոսյանին
/ՀՀ, ք.Երևան, Քանաքեռ 1 փող., 11 տուն/

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/0248/02/21 քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումը:

Դատավորի օգնական Կ. Հովհաննիսյան


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

26.10.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռ.Մ.Բունիաթյանի, ծանոթանալով քաղաքացիական գործին ըստ հայցի Աննա Գալուստի Գասպարյանի ընդդեմ Արտաշես Հրաչյայի Պողոսյանի` վարձակալության պայմանագիրը լուծելու, վարձակալված գույքը հետ վերադարձնելու և վարձավճարի գումար բռնագանձելու պահանջների մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Աննա Գալուստի Գասպարյանը 11.01.2021թ. հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Արտաշես Հրաչյայի Պողոսյանի` վարձակալության պայմանագիրը լուծելու, վարձակալված գույքը հետ վերադարձնելու և վարձավճարի գումար բռնագանձելու պահանջների մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ռ.Ներսիսյան) 15.01.2021թ. որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռ.Ներսիսյանը ժամանակավոր անաշխատունակ լինելու հանգամանքով պայմանավորված թիվ ԵԴ/0248/02/21 քաղաքացիական գործը 23.10.2023թ. մակագրվել է ինձ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, իսկ վերաքննիչ դատարանում բողոքի քննությունն անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու կամ կազմում փոփոխության դեպքում կայացվում է գործը (վերաքննիչ բողոքը) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն սկսվում է սկզբից:
Վերոգրյալի հիման վրա` դատարանը գտնում է, որ թիվ ԵԴ/0248/02/21 քաղաքացիական գործը պետք է ընդունել վարույթ և հրավիրել նախնական դատական նիստ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասով և 125-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/0248/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի Աննա Գալուստի Գասպարյանի ընդդեմ Արտաշես Հրաչյայի Պողոսյանի` վարձակալության պայմանագիրը լուծելու, վարձակալված գույքը հետ վերադարձնելու և վարձավճարի գումար բռնագանձելու պահանջների մասին, ընդունել վարույթ:
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում՝ 01.12.2023-ին, ժամը 16:30-ին, հրավիրել նախնական դատական նիստ:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ















Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`